Կրեմլն աջակցում է Գազայում պատերազմի դադարեցման Թրամփի ծրագրին

Քաղաքականություն

30.09.2025 | 17:25

Կրեմլն աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին՝ Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման հարցում և ցանկանում է, որ Գազայի հատվածի վերաբերյալ նրա ծրագիրը իրականացվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Ռուսաստանը միշտ աջակցում և ողջունում է ցանկացած ջանք, այդ թվում՝ Թրամփի, որն ուղղված է ներկայումս տեղի ունեցող ողբերգությանը վերջ դնելուն։ Իհարկե, մենք ցանկանում ենք, որ այս ծրագիրն իրականացվի, և որ այն օգնի դուրս գալ  զարգացման խաղաղ ուղու վրա»,- ասել է նա։

Պեսկովն այսպես է մեկնաբանել  Թրամփի նախաձեռնությունը, որը նախատեսում է ժամանակավոր տեխնոկրատական ​​կառավարության ստեղծում, Թրամփի գլխավորությամբ միջազգային վերահսկողության մարմնի ձևավորում,  պատանդների ու բանտարկյալների փոխանակում։

«Եթե ինձ հարցնում էին՝ արդյոք Ռուսաստանի Դաշնությունը մասնակցում է այս ծրագրին, ապա՝ ո՛չ, չի մասնակցում, և ամերիկացիներից որևէ ազդանշան չի եղել», – հավելել է  Պեսկովը, բայց նա հաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ջանքեր գործադրել կարգավորման հասնելու համար։

Հիշեցնենք, որ նախօրեին Սպիտակ տունը ներկայացրել է 20 կետից բաղկացած ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը։ Այն ողջունել են ԵՄ-ն, եվրոպական, ինչպես նաև արաբական ու մահմեդական մի շարք երկրներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment