Երևանի Այասի փողոցի կարի արտադրամասում պայթյուն է տեղի ունեցել, կա 4 տուժած

Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, նախնական տվյալներով՝ 4 քաղաքացի հոսպիտալացվել է, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։12-ին: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ տուժածներից մեկն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, մյուսինը` բավարար:

Հոդվածը թարմացվել է 18:02-ին:

 

Leave a Comment