ԱՄՆ-ն կապի ուղիներ է հաստատել Բելառուսի հետ՝ Մոսկվային ազդանշաններ փոխանցելու համար:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը Վարշավայի անվտանգության ֆորումում։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը հակամարտության կարգավորման բազմաթիվ ուղիներ է փնտրում, այլ ոչ թե միայն մեկի վրա է հույսը դնում։
Քելոգը նաև հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները մասնակցել է Բելառուսում մի քանի բանտարկյալների ազատ արձակմանը, այդ թվում՝ իր նախկին օգնական Ջոն Քոուլի օգնությամբ։ Այս տարի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել մոտ 200 մարդու, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնուն՝ Սերգեյ Տիխանովսկուն։
Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ այս ջանքերի հիմնական նպատակը ոչ միայն բանտարկյալների ազատ արձակումն է, այլև ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու օպտիմալ ուղու որոնումը։ Նա նաև ընդգծել է, որ Լուկաշենկոն կանոնավոր կապ է պահպանում Վլադիմիր Պուտինի հետ։