Այսօր հանդիպում եմ ունեցել Ռուանդայի Հանրապետության պետնախարար Իվ Իրադուկունդայի հետ: Այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Իմ խոսքում կարևորել եմ պատվիրակության այցը Հայաստան՝ բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ուղղություններում երկկողմ համագործակցության հնարավոր ուղիների խորացան տեսանկյունից։
Քննարկման ընթացքում անդրադարձ ենք կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ աշխատանքի ակտիվացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բարձր տեխնոլոգիական և կիբեռանվտանգության ոլորտներում կարողությունների ամրապնդմանը»,-նշել է նա։
.jpg)
Դիտումների քանակ1