https://arm.sputniknews.ru/20251001/elvola-tani-mej-aghiqajin-cupiki-khmbi-manrener-en-hajtnabervel-satm-94130304.html
«էլոլա» թանի մեջ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ
«էլոլա» թանի մեջ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ
Sputnik Արմենիա
ՍԱՏՄ–ն հայտնում է, որ արտադրողին տրվել են խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու կարգադրություն։ 01.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-01T12:27+0400
2025-10-01T12:27+0400
2025-10-01T12:32+0400
թան
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
սյունիք
արտադրամաս
աղիքային ցուպիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0c/27141291_0:0:1600:901_1920x0_80_0_0_b43a481e230e7cefec46bb423b9b3e97.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Կասեցվել է «էլոլա» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը։ Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։Կառույցը փոխանցում է, որ տեսուչները խախտումներ են արձանագրել «Էլոլա» ՓԲԸ-ի` Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում գտնվող կաթնամթերքի արտադրամասում։Արտադրողին տրվել են խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:«Կարաս» ցանցի կետերից մեկում սննդի մեջ աղիքային ցուպիկ և խմորասնկեր են հայտնաբերվել
սյունիք
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0c/27141291_173:0:1593:1065_1920x0_80_0_0_15e52a2309771344685b2748fce9f2eb.jpg
թան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), սյունիք, արտադրամաս, աղիքային ցուպիկ
թան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), սյունիք, արտադրամաս, աղիքային ցուպիկ
ՍԱՏՄ–ն հայտնում է, որ արտադրողին տրվել են խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու կարգադրություն։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Կասեցվել է «էլոլա» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը։ Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Կառույցը փոխանցում է, որ տեսուչները խախտումներ են արձանագրել «Էլոլա» ՓԲԸ-ի` Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում գտնվող կաթնամթերքի արտադրամասում։
«Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Թան 2%» (արտադրված 19․09․2025թ․), արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին»,– ասված է հաղորդագրության մեջ։
Արտադրողին տրվել են խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին: