«Օվերտոնի պատուհանը». մանիպուլյացիայի տեխնոլոգիան՝ ընդդեմ սրբությունների. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայ առաքելական եկեղեցին կազմալուծելու փորձերում Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն կիրառում է իր սիրելի «Օվերտոնի պատուհան» մոդելը։ «Օվերտոնի պատուհան» հասկացությունը՝ ամերիկացի քաղաքական վերլուծաբան Ջոզեֆ Օվերտոնի կողմից առաջարկված, նկարագրում է, թե ինչպես հասարակական գիտակցության մեջ ներմուծել սկզբնապես արգելված կարծիք։ Դրա միջոցով, օրինակ՝ հնարավոր է համոզել հասարակությանը, որ մարդակերությունը նորմալ է։
Պետք է պարզապես գործել հետևողականորեն։ Նախ՝ անընդունելի գաղափարը բերվում է քննարկման դաշտ («Մեզ մոտ խոսքի ազատություն է, ինչո՞ւ չխոսենք մարդակերության մասին»), ապա կատարվում է հասկացությունների փոխարինում («Ոչ թե…