Երեւանում գտնվող Արցախի մշտական ներկայացուցչության շենքը հետ են պահանջում
Հասարակություն 16 Հուլիս, 2025 11:06 Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը ետ են պահանջում: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Գլխավոր դատախազությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։