Քննարկվել է Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդիրը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի (Պորտուգալիա) հետ: ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահը դրական է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները` նշելով, որ իրենք շարունակելու են աջակցել այդ գործընթացին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաեւ … Read more

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերություններին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային ժողովը, Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ռումինիայի հետ համագործակցության և հարաբերությունների խորացումը, որը հիմնված է երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա: ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է … Read more

ՀՖՖ նախագահի ցավակցական ուղերձը Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ եւ մարզիչ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սամոնյանի մահվան կակապցությամբ հանդես է եկել ցավակցական ուղերձով։ «Խորին ցավով տեղեկացանք լեգենդար մարզիչ և ֆուտբոլի մեծ աստղ Նիկիտա Սիմոնյանի մահվան մասին։ Նրա անունը տասնամյակներ շարունակ մեզ համար ֆուտբոլ խաղի հոմանիշ էր։ Նիկիտա Սիմոնյանը միշտ փայլել է, փայլել է որպես ֆուտբոլիստ, մարզիչ … Read more

Զելենսկին կարող է մեկնել ԱՄՆ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարող է այս շաբաթ ուղևորվել ԱՄՆ՝ Վաշինգտոնում քննարկելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ուկրաինական կարգավորման պլանը: Այս մասին հաղորդում է CBS-ը։ «Ամերիկայի և Ուկրաինայի ներկայացուցիչները քննարկում են Զելենսկու՝ այս շաբաթ ԱՄՆ կատարելիք այցի հնարավորությունը՝ մինչև Գոհաբանության օրը Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելու նպատակով», – հաղորդում է հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Եթե … Read more

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի:

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ի հիշատակ հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի՝ Fastex Պրեմիեր Լիգայի 25․11․2025 թվականի հանդիպումը և 15-րդ տուրի, ինչպես նաև Հայաստանի Առաջին խմբի առաջնության 17-րդ տուրի բոլոր հանդիպումները մեկնարկելու են 1 րոպե լռությամբ։ Բոլոր թիմերը խաղադաշտ … Read more

Օտարերկրացու կողմից ՀՀ-ում հաշվառված մեքենայով խախտման դեպքում վարչարարությունը կհամապատասխանի ընդհանուր կարգին

Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում հաշվառված ավտոմեքենայով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական ակտը կստանան ու պարտավորությունները մարելու պարտականություն կունենան սահմանին:   «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն … Read more

Զանգեզուրի միջանցքը ռազմավարական նշանակություն ունի թյուրքական աշխարհի համար․ քննարկում Բաքվում

Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ներկայացուցիչները Բաքվում քննարկում են «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը։ Քննարկումը տեղի է ունենում ԹՊԿ անդամ երկրների ՀԿ-ների «Համերաշխության ֆորումի» շրջանակում, հայտնում է ԱՊԱ-ն։ «Զանգեզուրի միջանցքը թյուրքական աշխարհի միասնության խորհրդանիշ է», — հայտարարել է CAREC նախագծային գրասենյակի տնօրեն Մերգեն Կեպբանովը։ Ըստ նրա, «Զանգեզուրի միջանցքը ստեղծում է պայմաններ թյուրքական աշխարհում համագործակցության զարգացման համար՝ տնտեսական, … Read more

Ինձ միշտ թվացել է, որ դատարանը օրենքով է առաջնորդվում, դուք ասում եք շրջաբերական կա. Ռոբերտ Քոչարյան

Անգամ արհեստական բանականությունը կատարվող անհեթեթության նախադեպեր չի գտել։ Այս մասին հակասահմանադրական ճանաչված հոդվածով դատական նիստին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Դուք ասում եք, որ պլան են դրել, կոպիտ ասած, դատարանի վրա։ Ես առաջին անգամ եմ լսում, որ դատարանները շրջաբերականով են առաջնորդվում, ինձ միշտ թվացել է, թե օրենքով պետք է առաջնորդվեն»,- նշեց երկրորդ նախագահը։ Մանրամասն՝ տեսանյութում։

«Պարոն Խաչատուրով, ոտքի կանգնած են դատավորին դիմում». Դատավորը՝ Խաչատուրովին

«Պարոն Խաչատուրով, ոտքի կանգնած են դատավորին դիմում». Դատավորը՝ Խաչատուրովին Հակակոռուպցիոն դատարանում ընթանում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով լսումները։ Նիստը նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։ Բացի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, որպես մեղադրյալ են ներգրավված պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Հիշեցնենք, որ … Read more

Ինչ եղանակով է Հայաստանը վերադարձնելու իր սուվերեն տարածքները

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսնում է հնարավորություն 2020 թվականից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ սուվերեն տարածքը Հայաստանին վերադարձնելու։ Այսօր ԱԺ–ում նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։ «Իհարկե տեսնում եմ հնարավորություն։ Սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի միջոցով»,– ասաց Պապիկյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անելիք է համարում նաև ՀՀ ԶՈւ վերահսկողության տակ … Read more