ԵՄ-ն կշարունակի համագործակցել Երևանի և Բաքվի հետ

Եվրամիությունը կշարունակի համագործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և փոխադարձ զարգացման հասնելու ուղղությամբ, X-ում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն: «Եվրամիությունը աջակցում է մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին լիակատար խաղաղության և տարածաշրջանային հաջողության ճանապարհին»,- գրել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետն այս շաբաթ Երևանում կայացած հանդիպումներից հետո:

Նախատեսվում է բոլոր տեսակի նպաստներն ու թոշակները դարձնել անկանխիկ. սոցապնախարար

Բոլոր տեսակի նպաստները և կենսաթոշակները ամբողջությամբ անկանխիկ են դառնում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20–ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։ «Ըստ էության, որևէ դեպքում մենք չենք վճարելու կանխիկ։ Հիմա էլ է իրականում կանխիկի թիվը բավական իջնում, և, օրինակ, կարող եմ ասել, որ միայն վերջին մեկ ամսում … Read more

Քննարկվել են Հայաստանի մշակութային դիվանագիտության ամրապնդմանն ուղղված քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի անդամներին՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Կիրկոր Աժտերխանեանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի մշակութային դաշտի զարգացման, հայկական արվեստի միջազգային ճանաչելիության բարձրացման և համաշխարհային մշակութային հարթակներում Հայաստանի ներկայությունն առավել ընդգծելու ուղիները։ Վարչապետը կարևորել է նախաձեռնությունը, որն ուղղված է հայկական մշակույթի … Read more

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով կգտնվի Ղազախստանի Հանրապետությունում: Այս մասին հայտնում են Կառավարությունից: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: Վարչապետը հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: Նախատեսվում են այցելություններ «Աստանա էքսպո»՝ «alem.ai» արհեստական բանականության … Read more

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին

Գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՊՈԱԿ-ի և «Նորալուսին» ՍՊ ընկերության միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու, հողամասի վրա ամրակայված գույքերը «Սևան ազգային պարկ»-ին օտարելու և վարձակալի կողմից հողամասն ազատելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է «Սևան … Read more

Վերաքննիչ հակակոռուպցիոն դարարանը մերժել է Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հատուկ բողոքը. փաստաբան

Վերաքննիչ հակակոռուպցիոն դարարանը մերժել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հատուկ բողոքը, փոխանցեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։   Փաստաբնները 21 էջից բաղկացած հիմնավորումներ ու ապացույցներ էին ներկայացրել  Ղուկասյանի ՔԿՀ֊ում պահման վայրի ու առողջական վիճակի մասին։ Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր կաշառք ստանալու և տալու մեղադրանքով:

Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Փաշինյանը՝ Firebird-ի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու ծրագրի մասին

Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Թրամփին. այդ ծրագիրն իրականացվում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո, ճեպազրույցում  ասել է վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով Firebird ընկերության կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու ծրագրին: «Նաև ես վերջերս առիթ ունեցա նախագահ Թրամփի հետ խոսել այդ թեմայով, որպեսզի, որպեսզի ընթացակարգերի հետ կապված որոշակի մտահոգություններ ունեին ներդրողները, և ուրախ եմ և շնորհակալ եմ, որ … Read more

Ա՛յս է հոգևորականի ճշմարտությունը, կոչումն ու ճանապարհը. Հայր Ասողիկ

Մենք բոլորին վերաբերվում ենք էջմիածնական վեհությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Աշխատասիրությանս պատրաստման այս ընթացքում բազմաթիվ արխիվային վավերագեր ուսումնասիրելու շնորհն ունեցա. վերջին 100 տարվա ազգային-եկեղեցական պատմության դեմ հանդիման շատ նոր դասեր քաղեցի, շատ նոր խոհեր ունեցա, շատ լսած խոսքեր, արդարև, իրենց … Read more

Կիրակի գնում եմ եկեղեցի, ծնկի եմ գալիս և իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում. Փաշինյան

2026թ. խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն հետևյալի դրսևորումը՝ նախորդող շրջանի քաղաքական էլիտայի բոլոր ներկաայացուցիչները, որ ՀՀ-ն առաջնորդել են դեպի թակարդ ու պահել թակարդում, պետք է դուրս մղվեն ու այլևս քաղաքական դաշտում տեղ չունենան: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մարդիկ արդեն զզվել են ներկա և նախկին բանավեճերից և դրանք հաճախ դուրս են … Read more

Միրզոյանն արձագանքել է Ֆիդանին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի այն հայտարարությանը, թե Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, և եթե Թուրքիան անի դա հիմա, Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։  Արարատ Միրզոյանը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այս հայտարարությանն անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։  Հարց. Թուրքիայի ԱԳ … Read more