Հայաստանում կա «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP․ Փաշինյանը՝ Ֆիդանին

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ենթակառուցվածքների անվանումներն իրավասու է որոշել միայն Հայաստանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությանը: «Հայաստանում կա «Խաղաղության խաչմերուկ» և կա TRIPP նախագիծը, ցանկացած այլ տերմինաբանություն վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Փաշինյանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և … Read more

Մայր Աթոռի ազատագրման գործընթացն արդեն սկսվել է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. Փաշինյան

Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսել է և անխուսափելիորեն հասնելու է տեղ: Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը: «Ուրախությամբ արձանագրում եմ, որ Հայաստանում հիմա հոգևոր նորոգման պրոցես է տեղի ունենում»,- նշել է նա:

«Կարմիր կամրջի» բացումից շատ ոգևորվեցինք, հիմա, ինչքան կամուրջ կա, մենք կամուրջ mood-ի մեջ ենք. Փաշինյան

Քանի որ Երևանում «Կարմիր կամրջի» բացումից շատ ոգևորվեցինք, հիմա, ինչքան կամուրջ կա, մենք կամուրջ mood-ի մեջ ենք: Հիշում ենք՝ էլ որտեղ կամուրջ կա, որը կարելի է վերականգնել, լուսավորել: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Վայոց Ձոր մարզպետի հետ էլ է այդ թեմայով խոսակցություն ունեցել: «Այնուամենայնիվ, այդ … Read more

ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Firebird-ի 500 մլն դոլարի ներդրումը Հայաստանում

ԱՄՆ դեսպանությունը ողջունում է արհեստական բանականության ոլորտի ամերիկյան Firebird ընկերության հայտարարությունը՝ Հայաստանում նախնական 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ, որը իրականացվելու է Dell և NVIDIA ընկերությունների հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից: «Այս նշանակալի առաջընթացը խթանում է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովում ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրագործումը։ Սա նաև … Read more

Կիևը դեմ է Մոսկվա–Կիև համաձայնության ամերիկյան տարբերակին առանց էական փոփոխությունների

Ուկրաինացի պաշտոնյաները, ծանոթանալով Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությունը կարգավորելու ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի մանրամասներին, քննադատել են այն, հաղորդում է Financial Times-ը։ Ըստ աղբյուրների տվյալների՝ ծրագիրը համապատասխանում է Ռուսաստանի «մաքսիմալիստական» պահանջներին, և Ուկրաինան չի համաձայնի դրան առանց էական փոփոխությունների։ Հրատարակության աղբյուրներից մեկը հայտնել է, որ ամերիկյան կողմը ճնշում է գործադրում Մոսկվայի վրա՝ հստակ ձևակերպելու իր իրական սպասումները, որպեսզի բանակցությունները … Read more

Կառավարությունը հաստատեց երեխայի ծննդյան նպաստի նոր չափը

2026թ. սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500,000 դրամ, անկախ այն հանգամանքից, թե ընտանիքում որերորդ երեխան է. որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: Կշարունակվի ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվող ամսական 50,000 դրամ աջակցությունը․ այն վերաբերում է 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2025 թ.դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներին:

Ի՞նչ անել շահութաբեր կինոարդյունաբերություն ունենալու համար. «Առաջարկ Հայաստանին»

«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում ներկայացնում ենք «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի» նախագահ Հովհաննես Գալստյանի առաջարկների ամփոփագիրը։ Ի՞նչ անել շահութաբեր կինոարդյունաբերություն ունենալու համար առաջարկն արմատական բարեփոխումների ռազմավարական պլան, որը վերաբերում է կինոարդյունաբերության բոլոր շղթաներին՝ նախագծերի ֆինանսավորումից մինչև արտադրություն և վաճառք, և որի կիրառումը կնպաստի բարձրարժեք ֆիլմերի ստեղծմանը և հայկական կինոարդյունաբերության միջազգային մրցունակության շեշտակի բարձրացմանը։        ԱՌԱՋԱՐԿ 1 Կինոյի Պետական … Read more

Ընդունվել է 2025թ.-ի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշումը

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց 2025թ.-ի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշումը։ Նախագծով նախատեսվում է ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2026թ հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2026թ. հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։ Նախագծով կարգավորվում է նաև կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն … Read more