Սարգսյանն ասել է, որ առաջիկա օրերին հայկական կողմին պաշտոնապես կհանձնվի Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Ազգային ժողովի բյուջետային քննարկումների ժամանակ Հայաստանի ներքին գործերի  նախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով Միգրացիայի և քաղաքացիության ոլորտում իրականացված միջոցառումներին, նշել է, որ ԵՄ հետ վիզաների ազատականացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում։   Արփինե Սարգսյանն ասել է, որ առաջիկա օրերին հայկական կողմին պաշտոնապես կհանձնվի Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ «Այս տեսանկյունից հստակ կլինեն Հայաստանի պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումները, … Read more

ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի տեսլականը խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ

Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի անվտանգության խորհրդի  քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 3-ին հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդական Սայմոն Մորդյուի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։  ԱԽ քարտուղարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի տեսլականը խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի … Read more

Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ. Ալիև

Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ, հայտարարել է  Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևը՝   Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում: «Գիտնականներն արդեն բազմաթիվ աշխատանքներ են արել այս թեմայով, բայց անհրաժեշտ է ավելին՝ հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրապարակումներ, պատմական քարտեզներ: 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն … Read more

Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը քննարկելիս մենք չենք կարող չանդրադառնալ Ադրբեջանի պատմությանը. Ալիև

Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը քննարկելիս մենք չենք կարող չանդրադառնալ Ադրբեջանի պատմությանը, հայտարարել է Ալիևը՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում: «Ցավոք, տարիներ շարունակ հայկական կողմը և սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը, և այս քարոզչությունը շարունակվում է։ Մենք պետք է դրան հակադարձենք մեր սեփական գիտական ​​ճշմարտություններով», – ասել է Ալիևը։ Նա նշել է, որ … Read more

Նոր Նորքի «Տորք Անգեղ» արձանի հարակից տարածքում շարունակվում են նոր այգու կառուցման աշխատանքները

Նոր Նորքի «Տորք Անգեղ» արձանի հարակից տարածքում շարունակվում են նոր այգու կառուցման աշխատանքները:  Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնել է  Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանն՝ ընդգծելով, որ այգին ունենալու է խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, վորքաութ, հեծանվուղի:  «Անցկացվել են հեղեղատար, կոյուղատար, ջրամատակարարման ու ոռոգման համակարգեր, ինչպես նաև արտաքին լուսավորության նոր համակարգ»,-նշել է նա:

Էջմիածնի «Քիմիկների» զորամասից գույքի հափշտակության գործով չորս մեղադրյալ կա․ նոր մանրամասներ

Էջմիածնի «Քիմիկների» զորամասից խոշոր չափերով գույքի հափշտակության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում  մեղադրանքներ են ներկայացվել չորս անձանց, այդ թվում՝ ՊՆ ծառայողների։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ։  Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին ԱԱԾ-ն գործողություններ … Read more

Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները պատմական ամենաբարձր մակարդակի վրա են․ Միշուստին

Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ի հեճուկս Արևմուտքի պատժամիջոցների և գտնվում են պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ով այցելել է Չինաստան։ «Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները գտնվում են ողջ բազմադարյան պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա և շարունակում են դինամիկ զարգանալ բոլոր … Read more

«Կասկադ» համալիրի վերակառուցման նախագիծը հավանության է  արժանացել  ՀՀ կառավարության կողմից

«Կասկադ» համալիրի վերակառուցման նախագիծը հավանության է  արժանացել  ՀՀ կառավարության կողմից. ծրագիրը մտնում է գործնական փուլ: Այս մասին  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն ընթացքում հայտնել է Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը՝ նշելով, որ ներդրողի հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր, որոնցով կկարգավորվեն «Կասկադ»-ի նոր հատվածը կառուցելուն և հարակից հողամասերն օտարելուն առնչվող հարաբերությունները:  «Առաջիկայում կմեկնարկեն «Կասկադ»-ի վերևի հատվածում նախկինում մեկնարկած … Read more

Կողմերը կարևորել են մոտ ապագայում Հայաստանի և Եգիպտոսի միջև միջկառավարական հանձնաժողովի նիստի գումարումը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նոյեմբերի 2-ին Կահիրեում հանդիպում է ունեցել Եգիպտոսի ԱԳ նախարարի տեղակալ Վաել Համեդի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, զրուցակիցները հանգամանորեն անդրադարձ են կատարել այս տարվա ապրիլին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացած խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին՝ ընդգծելով զբոսաշրջության, ենթակառուցվածքների, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում … Read more

Մենք բավականաչափ միջուկային զենք ունենք աշխարհը 150 անգամ պայթեցնելու համար, Թրամփ

Մեր երկիրն ունի աշխարհում ամենաշատ միջուկային զենքը՝ բավականաչափ, որպեսզի աշխարհը պայթեցնի 150 անգամ, հայտարարել է Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում։ «Դե, մենք ավելի շատ միջուկային զենք ունենք, քան որևէ այլ երկիր։ Ռուսաստանը երկրորդն է։ Չինաստանը հեռավոր երրորդն է, բայց հինգ տարի հետո նրանք հավասար կլինեն… Մենք բավականաչափ միջուկային զենք ունենք աշխարհը 150 անգամ պայթեցնելու համար։ Ռուսաստանը … Read more