Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է երեխային․Սարգսյան

Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է երեխային: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: «Այլ տվյալներ փոխանցել այս պահին կխուսափեմ: Բայց այս վարկածն առաջին իսկ օրվանից եղել է: Եղբայրը, ով ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս: Նախնական տվյալներով՝ երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել»,- … Read more

Քրիստափորի փողոցում կփոխվի լուսացույցների, «կանգ» գծի և հետիոտնային անցման տեղադրությունը

Նոյեմբերի 4-ից Քրիստափորի փողոցում՝ Խորենացու փողոցից եկող ուղղությամբ առկա լուսացույցները և «կանգ» գիծը կտեղափոխվեն 20 մ առաջ՝ դեպի Տրգրան Մեծի պողոտա,  հետիոտնային անցումը նույնպես կտեղափոխվի առաջ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:  Քրիստափորի փողոցից դեպի Տիգրան Մեծի պողոտա աջ շրջադարձը կկազմակերպվի նոր կառուցված անվտանգության կղզյակով՝ առանց լուսացուցային կարգավորման:

9 ամսվա կտրվածքով ՃՏՊ-ներից զnhերի թիվը նվազել է. ՆԳ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկմանը  ներկայացնելով ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, նշել է, որ թեև 9 ամիսների դրությամբ 10,7%-ով աճել են ճանապարհատրանսպորտային պատահարները,  այդուհանդերձ, արձանագրել է առավել վտանգավոր պատահարների կրճատում, ինչի արդյունքում զոհվածների թիվը նվազել է 43-ով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նրա խոսքով՝ թեև սա ցույց է ալիս Ոստիկանության … Read more

Եկեղեցու «գրավման» աշխարհագրության ընդլայնում․ Հովհաննավանքից հետո հերթը հասել է Թալինին. քաղաքագետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկա շաբաթ նախատեսում է մասնակցել պատարագի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Վերջինս հայտնի է որպես իշխանությանը սատարող հոգևորական և երեկ Հովհաննավանք էր ժամանել Թալինի քաղաքապետի ուղեկցությամբ։  Նույն ընթացքում, Վաղարշապատի ընտրությունների ֆոնին, ձերբակալվել են Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին։  Փաստաբան Արա Զոհրաբյանի … Read more

Հայաստանում շարունակում են գերակշռել կենցաղային բնույթ ունեցող սպանությունները

Հայաստանում շարունակում են գերակշռել կենցաղային բնույթ ունեցող սպանությունները:  Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:   «Այս դինամիկան պահպանվում է և որևէ էական, կտրուկ և վտանգավոր վերափոխումներ չի ունենում: Ընդ որում, երբ խոսում ենք նաև ընդհանուր գրանցված … Read more

Կառավարությունը հստակ բացատրություն չտվեց Արարատ լեռան պատկերը կնիքներից հանելու մասին. Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը  ֆեյսբուքում  գրել է. «Հայաստանի կառավարության որոշմամբ Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների և դպրոցների ուսումնական ծրագրերից հանվել են «Հայ եկեղեցու պատմություն» և «Հայ ժողովրդի պատմություն» առարկաները։ Դրանց փոխարեն դպրոցներում դասավանդվում է «Հայաստանի պատմություն» առարկան, որը չի արտացոլում հայ ժողովրդի և Հայաստանի պատմական զարգացման ամբողջ էությունը և խորությունը։ … Հայաստանի կառավարության որոշմամբ՝ 2025 … Read more

Տեսանյութ․ Փաշինյանը Արևմուտքին համոզել է, որ եթե եկեղեցին չքանդի, չի կարող պահել իշխանությունը․ Իրական օրակարգ

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Հեգսեթը Հարավային Կորեաում է՝ վերանայելու ամերիկյան զորքերի դերը Կորեական թերակղզում

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը այսօր ժամանում է Հարավային Կորեա՝ բանակցություններ վարելու, որոնք կկենտրոնանան Վաշինգտոնի՝ թերակղզում ամերիկյան զորքերի դերը վերաձևավորելու ծրագրերի վրա՝ տարածաշրջանային անվտանգության փոփոխվող միջավայրի պայմաններում, հաղորդում է Reuters-ը։ Հեգսեթը երեքշաբթի օրը հանդիպելու է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Շին Վոն-սիկի հետ՝ ամենամյա անվտանգության խորհրդատվական հանդիպման (SCM) շրջանակներում, որը երկու դաշնակիցների միջև ամենաբարձր մակարդակի պաշտպանական երկխոսությունն է։ … Read more

Քննարկվել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի հետագա կայունացման ուղիները

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում երկու կողմերը քննարկել են Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը և հայտարարել, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է հանձնի վերջին պատանդների աճյունները։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը։ Նա նշել է, որ Մերցը և Նեթանյահուն «քննարկել են … Read more

«Երևանի քաղաքայիան աղբավայր» ՓԲԸ-ի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի

«Արմինե Ստեփանյանը նշանակվել է երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար»,-երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։ Նա նաև նշեց, որ Սարգիս Խաչատրյանը նշանակվել է «Երևանի քաղաքայիան աղբավայր» ՓԲԸ-ի նոր ժամանակավոր պաշտոնակատար։