Լավագույն լուծումներն առաջարկում են երիտասարդները

Իվետա Տոնոյանը գրում է․ Լավագույն լուծումներն առաջարկում են երիտասարդները «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, Ուսանողության միջազգային տոնին ընդառաջ հայտարարում է մրցույթ հետևյալ անվանակարգերում․ 1. Երիտասարդների ուսման հնարավորությունների բարելավում 2. Երիտասարդների աշխատանքի ապահովման խնդիրը 3. Ի՞նչ անել, որպեսզի երիտասարդները մնան Հայաստանում 4. Ի՞նչ անել, որպեսզի հեռացած երիտասարդները վերադառնան Հայաստան 5. Առողջ սերունդ. Ինչպե՞ս … Read more

Կոբախիձեն կայցելի Չինաստանի Շանհայ քաղաք

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կայցելի Չինաստանի Շանհայ քաղաք։ APA-ի վրացական բյուրոյի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության վարչակազմը։ Այցը կկայանա Չինաստանի վարչապետ Լի Ցզյանի հրավերով։

Լոռիում բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակ խոշորացված համայնքի Նոր Խաչակապ բնակավայրի տարածքում բախվել են «Mazda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ … Read more

«Ոչ այս պահին, բայց կարող եմ փոխել իմ կարծիքը»․ ԱՄՆ նախագահը՝ Tomahawk-ների վերաբերյալ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս պահի դրությամբ չի դիտարկում Ուկրաինային Tomahawk հրթիռների տրամադրումը։  Ինչպես հաղորդում է  Reuters-ը, նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփը, պատասխանելով հարցին, թե արդյոք մտածում է հրթիռները վաճառել Ուկրաինային, ասել է․ «Ոչ»։ Այդուհանդերձ, նա չի բացառել, որ կարող է փոխել իր միտքը։  Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ … Read more

Հրապարակել է Ղարաբաղից տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ կարող են ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող ՄՔԾ ստորաբաժանումում, մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում, ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով, ծառայության գլխամասային գրասենյակում։ Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․ … Read more

Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Վեհափառի եղբորն ու եղբորորդուն կալանավորելու համար. փաստաբան

Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (դատավոր Արտակ Բաբախանյան) 68 ամյա Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը: «Նիստը որոշ ժամանակ անց կսկսվի:  Քննչական մարմինը և դատախազությունն իր որոշումը կայացրել է և գնացել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա մարդկանց նկատմամբ … Read more

Ադրբեջանում պետական մակարդակով շարունակում են հովանավորել ՀՀ-ի դեմ զավթողական ծրագրերի պրոպագանդան

Ադրբեջանական մամուլում հերթական անգամ լուր եմ կարդում Հայաստանի Հանրապետության պատմությունը խեղաթյուրող գրքի շնորհանդեսի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Նյութի նախաբանում գրված է․ «․․․Ատելի թշնամու կողմից իր նախնիների հայրենիքից վտարված յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի վճռականորեն հայտարարում է իր հայրենի հողերը վերադառնալու վճռականության մասին։ Սա ցույց է տալիս, որ Արևմտյան Ադրբեջանի թեման … Read more

Երեխային գտան այն վայրում, որտեղ բոլորը բազմաթիվ անգամներ նայել էին

Օրեր տևած որոնումներից հետո երեկ Ծափաթաղի բնակիչ երեքամյա Տիգրանին գտել են մահացած։ Երեխայի մարմինը հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։  Սվետլանա Լևոչկինան, որ մասնակցել է երեխայի որոնողական աշխատանքներին որպես կամավոր, նշել է, որ այն վայրում, որտեղ գտել են երեխային, իրենք բազմաթիվ անգամ նայել են: «Մենք ամենուրեք փնտրեցինք։ Մենք … Read more

Ատեստացիայի համակարգը վերանայելն անհրաժեշտ է զինված ուժերում փոփոխությունների համար

Զինված ուժերում իրական փոփոխությունների հասնելու համար պետք է վերանայել ներդրված ատեստացիայի համակարգը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Այն հանգամանքը, որը ատեստացիային մասնակցած զինծառայողների 40%-ից ավելին չի հաղթահարում դրական շեմը, արդեն իսկ խոսում է զորքերում առկա մարտական պատրաստության մակարդակի մասին, սակայն զինծառայողների համապատասխան «մարզավիճակի» համար պատասխանատուները անհրաժեշտ հետևություններ անելու … Read more

Իհարկե, այս ամոթալի «յոլա գնալու» փուլն անվերջ չի ձգվելու

Շատ հետաքրքիր վիճակ է ստեղծվել. իշխանության որևէ քայլ չի բերում սոցիալական պոզիտիվի։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: «Բացարձակ ոչ մի քայլ չի բերում արդյունքի և հանրային մթնոլորտի դրական փոփոխության, հետևաբար՝  իշխանության վարկանիշի կամ հեղինակության բարձրացմանը։ Իշխանությունը սա հասկանում է և լուծումներ չի գտնում, բացի մարդ բռնելուց։ Մյուս կողմից էլ, իշխանության … Read more