Փաշինյանը ծնկի եկավ իրեն ոչխար անվանած մարդու առաջ

Հովհաննավանքի կեղծ պատարագին մասնակցելով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ցույց տվեց, որ չունի հոգևոր բարոյականություն, քանի որ մասնակցում է կարգալույծ քահանայի մատուցած պատարագին, որը Մայր Աթոռը պղծություն է համարել, այլև ապացուցեց, որ իր մարդկային և տղամարդկային արժանապատվությունը ևս կասկածելի վիճակում է։ Բանն այն է, որ նախկին քահանա Ստեփան Ասատրյանը ժամանակին թունդ ընդդիմադիր է եղել և Փաշինյանի … Read more

Արմավիրում բախվել են «Opel»-ն ու բեռնատարը

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:30-ի սահմաններում Սարդարպատ գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Lada» մակնիշի բեռնատարը:  Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:  Վթարի փաստով քննչական վարչությունում … Read more

Փաշինյանը վերահաստատել է, որ նոյեմբերի 2-ին Հովհաննավանքում մասնակցելու է պատարագի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ նոյեմբերի 2-ին Հովհաննավանքում մասնակցելու է պատարագի։  Փաշինյանն այդ մասին ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։  Նոյեմբերի 2-ին Արագածոտնի մարզի Օհանավան բնակավայրի Հովհաննավանք եկեղեցում պատարագը մատուցելու է Տեր Արամ քահանա Ասատրյանը, որին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կարգալույծ է հռչակել։  Նիկոլ Փաշինյանը, սակայն, հայտարարել է, որ Տեր Արամ … Read more

Նոր նշանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արաիկ Եսայանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։ Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։  «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արաիկ Եսայանին 2025 թվականի հոկտեմբերի 29-ից նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:

«Մայր Հայաստանը» ծրագրում է Էջմիածնում խաղահրապարակներ կառուցել և բարեկարգել բակերը

«Ամո՛թ է, սա բակի վիճակ չէ․ երեխաներն աղբի մեջ են խաղում»․ Էջմիածնի անմխիթար բակերի վրա է քարոզարշավի ժամանակ ուշադրություն հրավիրել Վաղարշապատի արտահերթ ընտրություններում «Մայր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Դավիթ Կարապետյանը։ Նա նշել է, որ «Մայր Հայաստանը» ծրագրում է Էջմիածնում խաղահրապարակներ կառուցել և բարեկարգել բակերը։

Նրանց միջև հակամարտությունը տևել է 38 տարի․ Թրամփը կրկին խոսել է Հայաստան-Ադրբեջան հակամարտության մասին

ԱՄՆ նախագահը Հարավային Կորեայում կրկին խոսել է Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման մասին: «Նրանց միջև հակամարտությունը տևել է 38 տարի: Անգամ Պուտինն էր հիացմունք հայտնել և ասել, որ նրանք չէին կարողանում լուծել այդ հակամարտությունը: Սպիտակ տանը նրանք հեռու էին նստած, սակայն հանդիպման ընթացքում կամաց-կամաց մոտեցել են իրար և անգամ գրկախառնվել», – ասել է Թրամփը: Երեկ ԱՄՆ նախագահը … Read more

Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են

ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Ժամը 10․00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Ոստիկանության՝ 100 և Փրկարար ծառայության՝ 212 ծառայող։ Աշխատանքներն իրականացվում են 7 ուղղությունով, օգտագործվում է 6 ամենագնաց և տեխնիկական այլ միջոցներ։ Որոնումներին մասնակցում են նաև … Read more

Այսօրվա աշխարհում շատ բան է փոխվել, ցավոք փոխվել են նաև Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները․ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

Որպես Եվրանեսթ ԽՎ հիմնադիր փաստաթղթերի և կանոնադրության մշակման վրա աշխատած նախկին պատգամավոր, որպես նրա մշտական հանձնաժողովներից մեկի նախկին համանախագահ և որպես վեհաժողովի նախկին փոխհամանախագահ, շատ ուրախ եմ, որ իր գործունեության 14 տարիների ընթացքում, ԱլԳ Եվրանեսթ ԽՎ-ն լիագումար նիստը երկրորդ անգամ անցկացվում է Երևանում (առաջինը՝2015թ, մարտի 17-20)։ Այդ ընթացքում ՀՀ Ազգային Ժողովը, մի քանի անգամ պատիվ … Read more

Ընտրական տոտալ խախտումներ Վաղարշապատում ՔՊ-ի կողմից

Իրավաբան Սերգեյ Սարգսյանը գրել է․ ՔՊ-ական իշխանությունը անդադար հայտարարում է, որ իրենք կազմակերպում են արդար և օրենքին համապատասխան ընտրություններ, սակայն իրականությունը լիովին այլ է: ՔՊ-ականների համար գոյությունի ունի ՔՊ-ական 《օրենք》 և ՔՊ-ական 《արդարություն》, որով էլ իրենք առաջնորդվում են` մոլորեցնելով հանրությանը և ճնշումներ բանեցնելով իրենց հակառակորդների նկատմամբ։ Այսպես` Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները մեկնարկել են հոկտեմբերի 22-ին, … Read more

2026 թվականին Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի շինարարության շարունակման համար կծախսվի 48,4 մլրդ դրամ. նախարար

2026 թվականին Հայաստան-Վրաստան օդային էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակառուցվածքների շինարարության շարունակության վրա կծախսվի 48,4 մլրդ դրամ։ Այս մասին հոկտեմբերի 28-ին՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Մրցութային գործընթացը, ըստ նրա, այժմ գտնվում է ընդհանրացման փուլում։ Նախարարը հավելել է, որ գալիք … Read more