Հոկտեմբերի 27-ից՝ Հովհանավանք․ Վատիկանի դերն ու Ադրբեջանի 50 միլիոնանոց կայսրությունը
Մեր զրուցակիցն է Հայկ Նահապետյանը։
Մեր զրուցակիցն է Հայկ Նահապետյանը։
Պետդուման երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենք, որը նախատեսում է քաղաքացիների զինվորական ծառայության զորակոչն ամբողջ օրացուցային տարվա ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Հաստատված օրենքը նախատեսում է, որ զինկոմիսարիատները ամբողջ տարվա ընթացքում կկարողանան կազմակերպել զորակոչիկների բժշկական փորձաքննություն, անցկացնել հոգեբանական ընտրություն և զորակոչային հանձնաժողովի նիստեր։ Ծառայության վայր կուղարկեն ինչպես նախկինում՝ տարին երկու անգամ՝ ապրիլի 1-ից … Read more
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը, որն այս պահին կալանքի տակ է, վայր է դրել ավագանու անդամի մանդատը։ Այս մասին հայտնում են Գյումրու համայնքապետարանից։ Հիշեցնենք, որ նա բերման է ենթարկվել և կալանավորվել Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցած քննչական գործողությունների օրը։ Նշենք, որ տեղեկություններ կան, որ առաջիկայում մանդատը վայր կդնի նաև «Կոմունիստական» խմբակցության ավագանու անդամ … Read more
«Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունը խորհրդարանական ընթացակարգերն ավարտելուց հետո հայց կներկայացնի Սահմանադրական դատարան՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կուսակցությունը և ևս երկու միավորումներ արգելելու մասին։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած ճեպազրույցում Պապուաշվիլին հայտնել է, որ Սահմանադրական դատարան ներկայացված հայցում ներառված են … Read more
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բաց է թողել Մալայզիայում ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովը՝ Թրամփի հետ հանդիպումից և Պակիստանի վերաբերյալ հնարավոր քննարկումից խուսափելու համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Մոդիի թիմը որևէ օգուտ չի տեսնում Թրամփի հետ Մալայզիայում հնարավոր երկկողմ հանդիպումից, հայտնում են հրատարակությանը աղբյուրները։ Ավելին, Մոդիի և Թրամփի միջև անցյալ շաբաթ տեղի ունեցած հեռախոսազրույցը չի արդարացրել Հնդկաստանի սպասումները։
Սյունիքի մարզի պարեկները հոկտեմբերի 24-ին Սյունիք բնակավայրում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են «ԿամԱԶ» մակնիշի մի բեռնատար: Ստուգման արդյունքում պարզվել է, որ բեռնատարի թափքում մոտ 20 մ/խ փայտանյութ կա։ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ պարզվել է նաև, որ վարորդի ներկայացրած փաստաթուղթը ժամկետանց է և նախատեսված է եղել մեկ այլ «ԿամԱԶ»-ի համար: Վարորդը հայտնել է, որ փայտանյութը ձեռք … Read more
Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Օդրոն Պերկաուսկիենեի և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման տնօրեն Ադրիեն Կիրալի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից: ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը … Read more
Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի համար նշանակվել է նոր փաստաբան․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատավարության ժամանակ նախագահող դատավոր Զ. Աղաևը նշել է, որ նախորդ դատական նիստում Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել իր փաստաբանից հրաժարվելու վերաբերյալ՝ դատավարության ընթացքից դժգոհ լինելու պատճառով։ Նա նաև նշել է, որ ինքը պայմանագիր չունի այլ փաստաբանի … Read more
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) գործադիր քարտուղար, դոկտոր Ռոբերտ Ֆլոյդին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է դոկտոր Ֆլոյդի այցը Հայաստան և բարձր գնահատել կազմակերպության կարևոր գործունեությունը՝ միտված միջուկային փորձարկումների համաշխարհային արգելքին և միջազգային անվտանգության ամրապնդմանը։ Նախագահը … Read more
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների հետևողական զարգացման։ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի խթանմանը, Հայաստանում … Read more