Զրուցակիցները քննարկել են կանանց առաջնորդության խթանման հարցեր

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի գործադիր տնօրեն Սիմա Բահուսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են կանանց առաջնորդության խթանման հարցեր՝ անդրադառնալով նաև այդ ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին։ Երկուստեք ընդգծվել է հետհակամարտային պայմաններում հասարակությունների միջև հաշտեցման և խաղաղության ամրապնդման … Read more

Գազամատակարարման պլանային դադարեցում Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 28-ին ժամը 09:30-ից մինչև հոկտեմբերի 29-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ա․Խաչատրյան փողոցի թիվ 15, 17, 19, Վաղարշյան փողոցի թիվ 26, Փափազյան փողոցի թիվ 25, 26, 27, 27/1, 29, Էմինի փողոցի թիվ 82, 92/1, 92/2, Ռիգայի փողոցի թիվ 126 բազմաբնակարան … Read more

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, այլև գործնականում. Գերմանիայում Ադրբեջանի դեսպան

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, այլև գործնականում։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին  ասել է Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաևը: Նրա խոսքով, Միջին միջանցքն այսօր կարեւոր նշանակություն ունի ոչ միայն տնտեսական համագործակցության, այլեւ քաղաքական մերձեցման համար: «Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը պատմական շրջադարձային պահ է … Read more

Նիկոլ Փաշինյանը ստում է . Հովիկ Աղազարյան

Իշխանությունների կողմից հակադաշնակցական մարտնչող կեցվածքի իմաստն այն է, որ այդ չորրորդ հանրապետություն ստեղծելու կոնտեքստում պոկեն սփյուռքը որպես հայոց իրականության մի մաս։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ–ից հեռացված Հովիկ Աղազարյանը։ «Նույն կոնտեքստում է նաև եկեղեցու հետ կապված իրավիճակը, բայց Նիկոլ Փաշինյանը ինչ էլ անի, չի կարող եկեղեցու մեջ … Read more

Գյումրիում ձերբակալվածներից մեկը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի զոքանչն է

Sputnik Արմենիայիտեղեկություններով` Գյումրու համայնքապետարանի ձերբակալված աշխատակիցներից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչն է։ Հոկտեմբերի 23-ին հայտնել էինք, որ Գյումրու համայնքապետարանի 3 աշխատակից է ձերբակալվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարներ Անահիտ Գասպարյանը, Բելա Ավագյանը և առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Վարդուհի Փիլոյանը։ «Վարդուհի Փիլոյանը ՔՊական պատգամավոր Կարեն Սարուխանյանի … Read more

Մենք չենք ուզում, որ իմփիչմենթը դառնա իշխանափոխություն, դա անընդունելի է մեզ համար. Աղազարյան

«Այո, ես և Հակոբ Ասլանյանը  հայտարարել ենք, որ չենք խոչընդոտի իմպիչմենտի գործընթացին։ Դա նշանակում է, որ եթե կգա մի հատ x պահ, որ միայն մեզնից կախված կլինի իմպիչմենտի իրականացման հարցը, կմիանանք առանց որևէ նախապայմանի, ակնկալիքի, սպասումների»,-ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Միաժամանակ նա նշեց, որ իր և պարոն Ասլանյանի արժեհամակարգը … Read more

Ի՞նչ խախտումներ է հայտնաբերել Վենետիկի հանձնաժողովը քր. գործերով. փաստաբանը մանրամասներ է հայտնում

Մամուլի ասուլիսով են հանդես գալիս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրվապաշտպաններ Վահե Գրիգորյանը և Վարազդատ Հարությունյանը։ Թեմա՝ «Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է մի շարք քրեական գործերի ապօրինի լինելը»

Զելենսկին Վինձորում Չարլզ 3-րդի հետ հանդիպումից հետո կմեկնի Լոնդոն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վինձորի ամրոցում հանդիպում է անցկացնում Մեծ Բրիտանիայի Չարլզ 3-րդ թագավորի հետ։ Սա այս տարի նրանց արդեն երրորդ հանդիպումն է։ Այս մասին հաղորդում է BBC-ն» Ուկրաինայի ղեկավարն այնուհետև կուղևորվի Լոնդոն, որտեղ անցկացվելու է, այսպես կոչված, «Կամեցողների կոալիցիայի» հանդիպումը։ Դաունինգ Սթրիթում Զելենսկին կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, կողմերը կքննարկեն Ուկրաինայում ընթացող … Read more

Կամո Սարգսյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում

Ազգային ժողովը Կամո Սարգսյանին ընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Քվեարկությանը մասնակցած 65 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել Սարգսյանի թեկնածությանը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Կամո Սարգսյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ կառավարությունը։ Նրա կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։ Կամո Սարգսյանը նշեց, որ վստահությունը … Read more

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է․ Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Հայրապետի 2025 թ. հոկտեմբերի 21-ի տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացության հիման վրա, Արագածոտնի թեմի հոգևոր սպասավոր Տ․ Արամ քհն․ Ասատրյանը, սպառած լինելով կանոնական դաշտ վերադառնալու իրեն ընձեռված ողջամիտ բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ երիցս հրաժարվելով ներկայանալ հանձնախմբին, կարգալույծ հռչակվեց` կոչվելով ի դասս աշխարհականաց Ստեփան Ասատրյան ավազանի անվամբ։ … Read more