Ես որտեղ կուզեմ, ում հետ կուզեմ կաղոթեմ, իմ և Աստծո միջև խոսակցության մեջ պարտադիր չէ՝ ինչ-որ մեկը լինի. Ալեն Սիմոնյան

Ես արդեն ասել եմ, որ չեմ մասնակցելու Հովհաննավանքի պատարագին, ես այդպիսի պլաններ չունեմ: Այս մասին ճոպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Վարչապետ հայտարարել է, որ մասնակցելու է, միշտ չի չէ, որ որտեղ վարչապետը գնում է, ես էլ եմ գնում: Սա մի տարեք քաղաքական դաշտ: Ոչ մի աջակցելու և չաջակցելու բան չկա: Դա ամեն … Read more

Կեղծ էջերում առաջարկվում է մատչելի տարբերակով տրանսպորտի տոմս ձեռք բերել

Կեղծ էջերում առաջարկվում է մատչելի տարբերակով տրանսպորտի տոմս ձեռք բերել: Միջոցներ են ձեռնարկվում կեղծ էջերի բլոկավորումն ապահովելու համար։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով,transport.yerevan.am կայքի միջոցով, Telcell տերմինալների միջոցով,Telcell սպասարկման կետերում։

Կոտայքում բախվել են «Hyundai Sonata»-ն և «Opel Astra»-ն

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Շանգրի Լա» խաղատան դիմաց բախվել են «Hyundai Sonata» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքեաները:  Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վթարի փասատով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Արցախը տորթի կտոր էր, և ինչ-որ մեկը վերցրեց և տվե՞ց. Գեղամ Նազարյան

Ուզում եմ կոչ անել դադարեցնել հետևյալ խոսակցությունը և հետևյալ թեզերի տարածումը, թե ինչ-որ մեկը վերցրեց ու Արցախը հանձնեց: Այս մասին ԱԺ-ում ասել  է պատգամավոր Գեղամ Նազարյանը: «Ես ուզում եմ այդ նախադասությունը, երբ ասում եք` ուզում եք, որ ձեզ հավատան,  մի փոքր երկար մտածեք՝  ինչ եք ասում: Ես ուզում եմ, որ այս մասին մտածի նաև մեր … Read more

Լիբանանը պահանջել է, որ Վաշինգտոնը և Փարիզը միջամտեն

Լիբանանի կառավարությունը կոչ է արել ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ որպես 2024 թվականի նոյեմբերի 27-ի հրադադարի երաշխավորներ, ստիպել Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին հայտարարել է տեղեկատվության նախարար Պոլ Մորկոսը կառավարության նիստից հետո, հաղորդում է ТАСС-ը։ «Լիբանանը պահանջել է, որ Վաշինգտոնը և Փարիզը միջամտեն՝ Իսրայելի հարձակումները դադարեցնելու համար, որոնք շարունակում են խախտել հրադադարը», – ընդգծել է Մորկոսը։ Ավելի վաղ … Read more

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 7–րդ նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 7–րդ նիստը։ Ներկայացվել և քննարկվել են  ջրամբարաշինության 5 նախագծեր։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը նշել է, որ ներդրումային ծրագրերով առաջարկվում է ջրամբարներ կառուցել Արմավիրի մարզի Քասախ, Վայոց ձորի մարզի Ելփին, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր, Սյունիքի մարզի Լիճք բնակավայրերում, վերակառուցել Շիրակի … Read more

Երևանում «Mercedes»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և հայտնվել կանաչ գազոնում

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 05:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Ելենա Խ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մոնթե Մելքոնյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել կանաչ գազոնում: Վթարի հետևանքով Ելենա Խ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:  Բախման հետևանքով էլեկտրասյունը … Read more

Ինձ արգելել են մտնել զորամաս, իմ ընկերների հիշատակին ծաղիկներ խոնարհելու. ամոթ ա՛. Գառնիկ Դանիելյան

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Ի՞նչ է անում իշխանությունը և ի՞նչ պետք է անի հակընդդեմ ճամբարը

Ինչ է անում իշխանությունը Իշխանությունը հասկանում է, որ այս պայմաններում վերարտադրվելու շանս չունի, ու գնում է «այլ պայմաններ» ձևավորելու ճանապարհով։ Նրա բոլոր արած ու անելիք քայլերը, հնարավոր ու անհավանական շարունակությունները՝ ձերբակալություններ, հաշվեհարդարներ, սոցիալական կաշառք, սուտ խոստումներ, արտաքին քաղաքական ավանտյուրաներ, անսահման պոպուլիզմ և այլն, այս տրամաբանության մեջ են։  Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: «Ինչ … Read more