Իսրայելը ոչինչ չի անելու Արևմտյան ափի հետ. Թրամփ

Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը անեքսիայի չի ​​ ենթարկի Արևմտյան ափը։ «Մի անհանգստացեք Արևմտյան ափի համար։ Իսրայելը ոչինչ չի անելու Արևմտյան ափի հետ», – ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա մտահոգված է, որ Քնեսեթի օրինագիծը կարող է խաթարել իր խաղաղության ջանքերը։ Հիշեցնենք, որ վերջերս Իսրայելի խորհրդարանը նախնական ընթերցմամբ հաստատել է Իսրայելի ինքնիշխանությունը … Read more

Մի շարք փողոցների ջրամատակարարումը կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 24-ին ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Հաղթանակի 1 փ., Հաղթանակի 1 փ. 1-10 նրբանցքների, Հաղթանակի 3, 4, 5, 7 փողոցների, Հաղթանակի Աշոտի, Դեղոյան, Վարդանյան փողոցների ջրամատակարարումը:

Ալիև-Փաշինյան ջերմացող հարաբերությունների ֆոնին, ադրբեջանական բանտում հայեր են տառապում

Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ժամանակ արձանագրված մեծաթիվ խախտումների պայմաններում, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է փաստաբանի ծառայություններից` համարելով, որ մեկ է` նրա առկայության պայմաններում էլ իր իրավունքները խախտվում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ալիև-Փաշինյան ջերմացող հարաբերությունների ֆոնին, ադրբեջանական բանտում հայեր են տառապում, իսկ ՀՀ-ի գլխին … Read more

Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս ,հիմա՝ արշավում ․«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որը Եկեղեցու դեմ արշավի կուրատորն է, պարզվում է՝ ժամանակին իրեն պատեպատ է տվել, որ հենց Միքայել Աջապահյանն իրականացնի իր պսակադրության արարողությունը։ Նրա հետ այդ տարիներին աշխատած անձը պատմեց, որ Նազելին անգամ ամեն ինչ արել է, որ Աջապահյանը դառնա իր պսակի քավորը, սակայն նրան բացատրել են, որ հնարավոր … Read more

Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Մանկավարժական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի ձերբակալությունից մոտ երկու օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները նաեւ ԿԳՄՍ նախարարություն են այցելել: Նախարարությանը մոտ գտնվող մեր աղբյուրները փոխանցում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկացվել է, որ իր կողմից ղեկավարվող հոգաբարձուների խորհուրդը համալսարանում լուրջ չարաշահումներ է հայտնաբերել, … Read more

Մերժել եմ նախընտրական մեծ բանավեճին մասնակցելու՝ Հանրային հեռուստաընկերության հրավերը

Հաղթանակ դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը գրել է․ Մերժել եմ նախընտրական մեծ բանավեճին մասնակցելու՝ Հանրային հեռուստաընկերության հրավերը, քանի որ հստակ է՝ այդտեղ բացի աղմկոտ շոուից, ուրիշ ոչինչ տեղի չի ունենալու: Նախընտրական գրաֆիկի խիստ հագեցվածությամբ պայմանավորված՝ գերադասում եմ ժամանակը տնօրինել արդյունավետ՝ նվիրելով վաղարշապատցիների անհատական ու ընդհանուր խնդիրներին էլ ավելի խորքային տեղեկանալուն։ Համարում եմ, որ վաղարշապատցուն այդ … Read more

Ռումանիայի հայոց թեմն իր աջակցությունն է հայտնե Մայր Աթոռին

Ռումանիայի հայոց թեմն իր աջակցությունն է հայտնե Մայր Աթոռին․ «Մեր Սուրբ եկեղեցու դեմ նախաձեռնված արշավը գրավում է նորանոր ամոթալի բարձունքներ՝ խախտելով օրինականության պահանջները, անցնելով նաև ազգային մեր կյանքում գործող չգրված օրենքների և բարոյականության բոլոր սահմանները: Հայոց եկեղեցու հոգևորականների դեմ հարուցված քրեական գործերն ու դատավարության ընթացքը բազմաթիվ տագնապներ և հարցեր են հարուցում թե՛ իրենց աննախադեպությամբ և … Read more

Թուրքիան շարունակում է բանակցությունները՝ Գազայի կայունացման ուժերին միանալու վերաբերյալ․ TRT Haber

Թուրքիան, որպես Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երաշխավորներից մեկը, շարունակում է խորհրդակցություններ իրականացնել այլ երկրների հետ՝ տարածաշրջանում միջազգային կայունացման ուժերին մասնակցելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարության աղբյուրներին: «Թուրքիան՝ որպես կրակի դադարեցման համաձայնագրի չորս երաշխավոր երկրներից մեկը, շարունակում է դիվանագիտական և ռազմական խորհրդակցությունները մյուս երկրների հետ՝ կապված Գազայում ստեղծվող … Read more

Չեմ պատրաստվում եկեղեցուց դուրս գալ․ կարգալույծ արված քահանա

Չեմ պատրաստվում եկեղեցուց դուրս գալ, պատրաստվում եմ շարունակել իմ քահանայությունը։ Այս մասին այսօր՝ հեկտեմբերի 23-ին, Օհանավան գյուղի Հովհաննավանք եկեղեցու տարածքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց կարգալույծ արված քահանա Տեր Արամը։ Նրա խոսքով՝ եթե եկեղեցում օրենքը գործում է, ապա մինչեւ իրեն կարգալույծ անելը, հոգևոր կյանքի մեջ անօրենություն գործածները պետք է կարգալույծ եղած լինեին։  «Եթե ես տեսնեի, որ … Read more

Տեսանյութ․ Մուրը ասաց, որ Փաշինյանն իրենց գործակալն է․ Իրական օրակարգ

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: