Գնացե՛ք եւ պաշտպանե՛ք Կադիրովի մոլի երկրպագուին. Մանուկյանը՝ կարգալույծ եղած քահանայի մասին

«Ավանդաբար այս տարիների ընթացքում տասնյակ, հարյուրավոր տղերքի կալանք են տվել։ Վերջին մեկ տարին քննիչներն ու դատավորները նոր պատժատեսակ են սահմանում՝ տեսակցությունների արգելք։ Հատուկ են անում, որվհետև այդ «տեսակցությունների արգելք» ձևակերպման տակ պատգամավորների իրավունքներն է ոտնահարվում»,- այս մասին ԱԺ իր ելույթում նշեց Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։

1700-ամյա եկեղեցին ուզում եք քանդել, դա է ձեր ոճը. Աննա Գրիգորյանը՝ ՔՊ–ին

«Փաշինյանը առավոտյան անտաղանդ ձևով սրտիկ է ցույց տալիս, կեսօրին հրամայում է ասֆալտին փռել ընդդիմախոսներին, երեկոյան էլ ոգևորվում է, որ կալանք տվեցին»,- այս մասին ԱԺ իր ելույթում նշեց Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։ 

Ասում են՝ մեր կոռուպցիոներները կուլտուրական են, ձերը՝ կուլտուրական չեն. Էլինար Վարդանյան

«Գաղտնալսում եք, ջահանդամ գաղտնալսեք, բայց ինչի՞ եք ձայնագրությունները կտրում- կպցնում իրար.»,- այս մասին ԱԺ իր ելույթում նշեց Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։ 

Երկրում 37 թվի մթնոլորտ է. Քրիստինե Վարդանյան

 «Գալիս, գրանցում են 30 ելույթ, 29-ը խոսում ընդդիմության մասին։ Երկրում 37 թվի մթնոլորտ է տիրում։ Ռուբեն Ռուբինյանը գալիս այս ամբիոնից ցանկ է կարդում ընդդիմադիր համայնքապետերի ու ասում՝ «ում ենք սրանիցի հետապնդել», առաջինը տալիս է Դավիթ Համբարձումյանի անունը, ում երեկ 6 տարի 3 ամսով կալանավորեցին»,- այս մասին ԱԺ իր ելույթում նշեց Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ … Read more

Հարությունյանը Կառավարությունում ընդունել է «Երիտասարդ քաղաքագետների ակումբ»-ի անդամներին

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է «Երիտասարդ քաղաքագետների ակումբ»-ի անդամներին: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը ողջունել է հյուրերին, անդրադարձել պետական կառավարման համակարգի գործունեությանը, առանձնահատկություններին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել  է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը, «Ակադեմիական քաղաք»–ին և այլ թեմաների:  Հաջորդիվ՝ Արայիկ … Read more

ԵՄ երկրները հաստատել են Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու խոստումը

Եվրամիությունը հոկտեմբերի 23-ին կայացած գագաթնաժողովից հետո խոստացել է շարունակել երկարաժամկետ հեռանկարում «կանոնավոր և կանխատեսելի ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»։ Այս մասին նշված է Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։  2025 թվականին Եվրամիությունն Ուկրաինայի բյուջեին հատկացրել է 20,5 միլիարդ եվրո, որից 6,5 միլիարդ եվրոն վճարվել է «Ուկրաինական ծրագրի» շրջանակներում, իսկ 14 միլիարդ եվրոն՝ ERA ծրագրով G7-ի նախաձեռնության շրջանակներում, … Read more

Տավուշի մարզում ավտոբուսը հայտնվել է անտառում

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 08:30-ի սահմաններում Իջևան-Շամշադին ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Hyundai» մակնիշի ավտոբուսը: Վթարի հետևանքով 11 հոգի տեղափոխվել են «Տավուշ» բժշկական կենտրոն:  Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են … Read more

Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը հոդված է հրապարակել

Այսօր միջազգային օրացույցում կարևոր պատմական տարեթիվ է՝ Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 80-ամյակը: 1945 թվականի հոկտեմբերի 24-ին ուժի մեջ մտավ նրա գլխավոր հիմնադիր ակտը՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Այդ օրերին 50 երկրների ներկայացուցիչներ դրեցին միջպետական հարաբերությունների՝ սկզբունքորեն նոր համակարգի հիմքը, որը կոչված էր խաղաղությանը հնարավորություն տալու զարգանալ առանց ավերիչ պատերազմների և խնդիրները լուծել երկխոսության միջոցով՝ իրավահավասարության և փոխադարձ … Read more

Ավարտվել է օտարերկրյա քաղաքացիներին առևшնգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է օտարերկրյա քաղաքացիներին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ իբր ոստիկանության աշխատակիցներ ներկայացած անձինք մուտք են գործել օտարերկրյա քաղաքացու … Read more

Tesla-ն նախատեսում է ստեղծել մեկ միլիոն Optimus մարդանման ռոբոտներից բաղկացած բանակ

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Tesla-ն նախատեսում է ստեղծել մեկ միլիոն Optimus մարդանման ռոբոտներից բաղկացած բանակ, իսկ լիարժեք արտադրությունը նախատեսվում է սկսել 2026 թվականի վերջին։ Այս մասին հաղորդում է Wired-ը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։ «Ինձ առաջին հերթին մտահոգում է այն, թե որքանով կարող եմ վերահսկել Tesla-ի քվեարկությունը. եթե ես կառուցեմ ռոբոտների այս հսկայական … Read more