Ձեր ստերը հերքելուց ավելի հեշտ բան չկա. Քրկստինե Վարդանյանը՝ ՔՊ–ականներին

«ՔՊ-ի ստերը հերքելուց հեշտ բան չկա»,- իր ելությում ասաց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հերքելով Ռուբեն Ռուբինյանի այն հայտարարությունը, թե Դաշնակցությունը դեմ է եղել ՀՀ անկախությանը։ Նա ներկայացրեց դաշնակցականների կողմից արված մի շարք հայտարարություններ ու հոդվածներ՝ կատարված 1991 թվականին։ Մինչ այդ նաև Գեղամ Մանուկյանն էր հայտարարել, որ Ռուբինյանը պատմությունն աղավաղում է, ու եթե ապացուցի … Read more

ՔՊ ականների սիրտը Գյումրիում արյուն է ուզում. Մարտուն Գրիգորյան

Այդ ամեն ինչը կարելի էր անել ծանուցելով, և ես կարծում եմ՝ ծանուցելու պարագայում դժվար թե քաղաքապետը խուսափեր, փախչեր, չգնար այդ քննությանը։ Հասկանալի է, որ այդտեղ ցույց տալու բան կար՝ ահաբեկել գյումրեցիներին, նաև մնացած քաղաքական թիմերին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետի … Read more

Տարոն Մարգարյանը խուսափեց քննադատել Ավինյանին

Հանրապետական կուսակցությունը ոնց կորոշի՝ այդպես ես կառաջնորդվեմ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով իր առաջիկա քաղաքական պլաններին։ «Եթե Հանրապետական կուսակցությունը որոշեց, որ լինեմ խորհրդարանում, ուրեմն խորհրդարանում կլինեմ»,–ասաց նա։ Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Երևանի այսօրվա քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատանքը, արդյոք այն … Read more

Մեզ փորձելու են ներքաշել արյունահեղության մեջ, հստակ ասում եմ. Մարտուն Գրիգորյան

Այս ամեն ինչը գնում է նրան, որ իշխանությունն ուզում է հասնել իր նպատակին, վերցնել քաղաքը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ անդրադառնալով Գյումրիում ստեղծված իրավիճակին։ «Դա էլ կախված է ընդդիմադիր քաղաքական դաշտի պահվածքից։ Անցած անգամ տառացիորեն զգուշացրեցի, որ եթե ուզում եք, որ հավաքական ընդդիմությունը … Read more

Գյումրու իրադարձությունների ժամանակ իրավապահներն այնքան մարդ են ձերբակալել, որ ՁՊՎ-ներում տեղ չի եղել

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝  Գյումրու իրադարձությունների ժամանակ իրավապահներն այնքան մարդ են ձերբակալել, որ ՁՊՎ-ներում տեղ չի եղել։ Ձերբակալվածների մի մասին տարել են Աշտարակ, մյուս մասին՝ Ալավերդի։ Ալավերդի տեղափոխվածների թվում է եղել նաեւ «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը, որը որպես փաստաբան փորձել է հանդարտեցնել իրավիճակը: Հիշեցնենք, որ Գյումրիում 33 անձ ձերբակալվել էր։ Իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, ինչին հաջորդել … Read more

ԱՄՆ Սենատը պատրաստում է երեք նոր օրինագիծ Ռուսաստանի դեմ

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի կողմից հոկտեմբերի 22-ին ընդունման է պատրաստվում Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելուն ուղղված երեք օրինագիծ: Այս մասին հաղորդում է Axios-ը։ Հանձնաժողովի նախագահ, հանրապետական ​​սենատոր Ջեյմս Ռիշը լրատվական հարթակին հայտնել է, որ հարկավոր է հնարավորին շատ բան անել Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Ըստ Axios-ի՝ հանձնաժողովը պլանավորում է երեք օրինագիծ ընդունել, որոնք մշակվել … Read more

Լավ մեկնարկը գործի հաջող ավարտի գրավականներից է:«Մայր Հայաստան» կուսակցություն,N4 Միացի՛ր, որ փոխենք

«Մայր Հայաստան»կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը գրել է Լավ մեկնարկը գործի հաջող ավարտի գրավականներից է: «Մայր Հայաստան» կուսակցություն, N4  Միացի՛ր, որ փոխենք

«Կոնսերվատորիայի այգին վերջապես վերադարձավ Երևանին»․ Տիգրան Ավինյան

Երևանի տարբեր հատվածներում պարբերաբար իրականացվում են կանաչապատման, մաքրման և բարեկարգման աշխատանքներ։ Այսօր նման եռուզեռ էր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից այգում։   Լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ նշված այգին վարձակալից վերցնելու և քաղաքապետարանին հանձնելու դատական գործընթացը, անցնելով բոլոր ատյաններով, տևել է մոտ երկու տարի։  «Երկուշաբթի օրը վերջնականորեն արձանագրվեց և համապատասխան որոշմամբ … Read more

Վաղարշապատի ընտրություններում ես շատ բարձր եմ գնահատում մեր շանսերը․ Վանեցյան

Մենք ունենք ավելի կարևոր նպատակ: Իմ նպատակը վերջին առնվազն 5-6 տարին մեկն է ազատվել այս իշխանություններից, ՔՊ-ին իշխանազրկել և սա այն քայլերից է, որը մենք պետք է անենք Վաղարշապատում և ես վստահ եմ, որ նոյեմբերի 16-ին մենք փաստելու ենք, որ ՔՊ-ն չկարողացավ Վաղարշապատում վերցնել իշխանությունը: Այս մասին Վաղարշատապում ՏԻՄ ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկին հայտարարել է … Read more

Բրատիսլավան կարող է աջակցել Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների հերթական փաթեթին

Բրատիսլավան կարող է աջակցել Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների հերթական փաթեթին, եթե հոկտեմբերի 23-ին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում նրա պահանջները բավարարվեն, հայտարարել է Սլովակիայի նախագահ Ռոբերտ Ֆիցոն։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Սլովակիան, հավանաբար, կաջակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին, եթե նրա պահանջները ներառվեն գագաթնաժողովի եզրակացություններում», – ասել է Ֆիցոն եվրոպական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի առջև ելույթում։ Նրա … Read more