Մենք աշխատում ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Մարագոս

Հայաստանի հետ Եվրամիության համագործակցության առաջնահերթություններից է «Դիմակայունություն և աճ» ծրագրի երկրորդ մասի մեկնարկը:   Երևանում հոկտեմբերի 22-ին կայացած ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի տեղեկատվական միջոցառման ընթացքում այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսը:  «Մենք աշխատում ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։ Շատ բաներ ենք անում։ Աշխատում ենք անվտանգության ուղղությամբ։ Մեծ աշխատանք ենք կատարում տնտեսական դիվերսիֆիկացման, օրինակ, … Read more

Պապիկյանն արձագանքել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատմանը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն արձագանքեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման շուրջ հնչող քննադատություններին։  ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով քննարկումներին, թե այդ որոշումը պայմանավորված է նախընտրական գործընթացներով,  ՀՀ պաշտպանության նախարարն ասաց, որ դա որևէ կապ չունի նախընտրական գործընթացների հետ և բխում է Կառավարության ռազմավարական ծրագրերից։  «Կառավարության ծրագրով մենք ստանձնել ենք պարտավորություն, որ մեր գործունեության հնգամյա … Read more

Իրանը չի վերսկսի ԱՄՆ-ի հետ բանակցությունները․ Արաղչի

Իրանը չի վերսկսի ԱՄՆ-ի հետ բանակցություններն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցի վերաբերյալ այնքան ժամանակ, մինչև Վաշինգտոնը չհրաժարվի չափից մեծ պահանջներից, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ «Մենք չենք վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ այնքան ժամանակ, մինչև ամերիկացիները չհրաժարվեն իրենց ագահ քաղաքականությունից և չդադարեն մեզ … Read more

Առաջնահերթություն է Կապանում ունենալ արդիական և պահանջներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտ․ Անդրեասյան

Կապանում արդիական և պահանջներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտ ունենալը համարվում է առաջնահերթություն։ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Առաջնահերթություն է Կապանում ունենալ արդիական և պահանջներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտ։ Իսկապես հրատապ է։ Գիտեք, որ կառավարությունն էլ մեծ ջանքեր է դնում ֆուտբոլային ժամանակակից ենթակառուցվածք ունենալու ուղղությամբ։ Այս պահին մի շարք որոշումներ ունենք կայացրած … Read more

Ես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը տեր Արամ Ասատրյանն է․ Փաշինյան

Այսօր հոգևոր կյանքով ապրելու տեղ Հայաստանում կամ չկա կամ շատ դժվար է գտնել մեզ հայտնի պատճառներով, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մի կողմից մենք խոսում ենք արժեքահենք հանրություն ունենալու անհրաժեշտության մասին, ինչի հետ համաձայն ենք, մյուս կողմից հարցը հետևյալն է. հանրության արժեքների էպիկենտրոնը ախտոտված է, ինչպես  է հնարավոր, որ դատ … Read more

Շուտով մարդիկ ստիպված չեն լինի աշխատել. Մասկ

Շուտով մարդիկ ստիպված չեն լինի աշխատել. արհեստական բանականությունը և ռոբոտները կփոխարինեն բոլոր աշխատատեղերը, գրել է Իլոն Մասկը Telegram ալիքում: «Աշխատանքն ավելորդ կլինի, ինչպես օրինակ՝ սեփական բանջարեղեն աճեցնելը՝ խանութից գնելու փոխարեն»,- ասել է Մասկը:

Ինչպես կարող է որևէ քաղաքական ուժ իր հաջողության պատմությունից հրաժարվի․ Փաշինյան

Որ ընտրություններում մենք վարչական ռեսուրս ուզելով, թե չուզելով, անուղղակի կամ ուղղակի օգտագործելու փորձ անենք, այդ ընտրություններում մենք պարտվելու ենք: Սա եղել է և կա իմ համոզմունքը: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք վարչական ռեսուրս կիրառելո ՞ վ ենք ՀՀ-ում հեղափոխություն արել: Ինչպես կարող է որևէ քաղաքական ուժ իր հաջողության պատմությունից հրաժարվի: Այն քաղաքական … Read more

Հայկ Վարդանյանը կղեկավարի «Այլընտրանք» դաշինքի խմբակցությունը Մոլդովայի խորհրդարանում

Մոլդովայի խորհրդարանի «Այլընտրանք» ընդդիմադիր դաշինքը, որն իրեն ներկայացնում է որպես եվրոպամետ, գլխավորում է Հայկ Վարդանյանը, փոխնախագահն է դարձել Օլգա Ուրսուն, քարտուղարը` Լիլիանա Յակոնին։ Նախկինում Վարդանյանը երկրի հայ համայնքի ղեկավարն էր։ Այս տարվա գարնանը նա խորհրդարանում նախաձեռնել էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոլդովայի խորհրդարան են անցել երեք քաղաքական կուսակցություններ, … Read more

Իմ քարոզարշավը սկսեցի Եռաբլուրից, ես Եռաբլուրի քաջերի զինվորն եմ. Խաչիկ Մանուկյան

Սա ողջ հայության հայացքն է դեպի Էջմիածին և ես ուզում եմ, որ վաղարշապատցին Խոյ համայնքի հետ միասին հաղթի, իր ինքնությունը պահպանի և ցույց տա աշխարհին, որ մենք հայոց արժեհամակարգի կրողներն ենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Վաղարշապատի ավագանու ընտրություններում «Հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորող բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, որը 44–օրյա պատերազմում որդի է … Read more

Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ո՞վ է՝ Իլհամ Ալի՞ևը, թե՞ Գևորգը Պապոյանը. Գեղամ Մանուկյան

Իրականում Հայաստանի բոլոր ճանապարհները պետք է բացվեն և 30 տարի Հայաստանը պայքարել է ապաշրջափակման համար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22–ին, ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը վերացնում է  իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ «Հիմա որ ասում են՝ Ադրբեջանով ցորեն է գալիս, ուզում … Read more