Ստեփանավան-Գյուլագարակ ճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին

Դեկտեմբերի 21-ին, ժամը 22։39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Գյուլագարակ  ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ  Ստեփանավան-Գյուլագարակ  ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին  «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և … Read more

Պատրաստ է արդյո՞ք Երևանը ձմռան ձնամաքրման աշխատանքներին

Այս տարվա ձմռան ամիսների համար կազմվել է ձանմաքրման և սանմաքրման աշխատանքների գործողությունների պլանը, բոլոր պատասխանատու կառույցները իրազեկված են: Այս մասին Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին է զեկուցել իր խորհրդական Կամո Արեյանը: «Ռեսուրսների բաշխում է իրականացվել: Այս պահի դրությամբ ներգրավված 241 միավոր տեխնիկա կա, որից 216 ԵԱՍՄ հիմնարկի տարբեր տրամաչափերի տեխնիկան է, 25-ը՝ ԿՇՄՊ … Read more

Ե՞րբ կսկսեն լիարժեք գործել Երևանի կանգառների էլեկտրոնային չվացուցակները

Երևանի կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրաններ, որոնք ցույց են տալիս, թե հանրային տրանսպորտը քանի րոպեից է մոտենալու տվյալ կանգառ: Այս մասին հայտնի է դարձել քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Նշվել է, որ ներկրվել է 42 չվացուցակ, 35-ն արդեն գործում են, մինչև տարեվերջ բոլորը կտեղադրվեն:

Դպրոցներում բջջային հեռախոսների արգելքը օգտակա՞ր է, թե՞ խնդրահարույց

Բջջային հեռախոսների սահմանափակումը դպրոցներում վստահորեն դրական է ազդելու կրթական պրոցեսի վրա: Կարելի է որոշ ժամանակ անց հետազոտոթյուն իրականացնել՝ համեմատական տանելու համար նախկինի հետ: Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ժամանակ, ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Հանրակրթության վարչությանը տրվել էր հանձնարարական Տիգրան Ավինյանի կողմից՝ Երևանի հանրակրթական դպրոցներում արգելել դասաժամերի ընթացքում բջջային հեռախոսների օգտագործումը: Ըստ հանրակրթության … Read more

Ու՞մ է պետք այս պատերազմը. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դեկտեմբերի 21-ին հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության շարունակությունը օգուտ է բերում միայն սահմանափակ թվով մարդկանց, մինչդեռ եվրոպացիներին խաղաղություն է պետք։ «Ու՞մ է պետք այս պատերազմը։ Քաղաքական գործիչներին, ովքեր կարծում են, որ միջուկային տերությունը կարող է պարտվել մարտադաշտում, զենքի արտադրողներին, որոնք շահույթ են ստանում անվերջ հակամարտություններից, և բանկիրներին, ովքեր խաղադրույք են կատարում … Read more

Սա կոնկրետ որոշում է՝ ստորացնելու մի ամբողջ ժողովրդի, որի վերջնարդյունքը պիտի լինի ներքին կյանքի ամբողջական վերահսկումն Ադրբեջանի կողմից

Եթե երկրի վարչապետը կարող է «երախտագիտություն հայտնել» Իլհամ Ալիևին, ապա «հոգևորական» գաուլայթերների տասնյակն էլ կարող է օրհնել Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանի բենզինը Հայաստանում։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: «Սա խաղաղության պրոցես չէ, սա լոգիստիկ այլընտրանքի մասին չէ, սա տնտեսական դիվերսիֆիկացիայի հարց չէ։ Սա կոնկրետ որոշում է՝ ստորացնելու մի ամբողջ ժողովրդի, որի վերջնարդյունքը … Read more

Ալիևը չի կարողանա մասնակցել ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Ադրբեջանից պարզաբանել են Ալիևի՝ ԵԱՏՄ խորհրդի նիստին և ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու պատճառները։ Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմից azertag-ին հայտնել են, որ Իլհամ Ալիևը չի մասնակցել դեկտեմբերի 21-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, քանի որ Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ։ Նաև նշվել է, որ Ալիևը չի կարողանա մասնակցել ԱՊՀ պետությունների ղեկավարների … Read more

Ադրբեջանում իշխանության երկարաձգման, հորից որդուն անցնելու սկզբունքի և բռնատիրության կառուցման հիմքում ևս որպես «օբյեկտիվ հիմք» ծառայեցվել է հակահայկականությունը

Ադրբեջանի քաղաքականությունն ու գաղափարական պայքարը 90-ականներից կառուցված է հայերի դեմ ատելության և թշնամության վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ավելին, Ադրբեջանում իշխանության երկարաձգման, հորից որդուն անցնելու սկզբունքի և բռնատիրության կառուցման հիմքում ևս որպես «օբյեկտիվ հիմք» ծառայեցվել է հակահայկականությունը: ՀՀ իշխանության միակողմանի զիջումների, պարտության շղթայի և անվերջանալի թվացող … Read more

Թրամփը փորձում է արտերկրում ունենալ միայն իրեն հավատարի՞մ դիվանագետներ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել հետ կանչել աշխարհի շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպաններին ու բարձրաստիճան դիվանագետներին։ Այդ դեսպանների շարքում է նաև Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը։ այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Պետդեպարտամենտում աշխատող երկու պաշտոնյաներ, ովքեր ցանկացել են անանուն մնալ, հայտնել են AP-ին, որ նախորդ … Read more

Համայնքում բացվեցին շարժման երեք գրասենյակներ

Այսօր դեկտեմբերի 21-ին, «Մեր ձևով» ժողովրդական շարժման շարժման անդամները այցելեցին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջան, որտեղ Բաշինջաղյան 198/92, Բաշինջաղյան 168/2 և Սիլիկյան Հ\Ա-րդ հատված 16 հասցեում պաշտոնապես բացվեցին շարժման միանգամից 3 տարածքային գրասենյակներ: Բացման արարողությունների ժամանակ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը խոսել է շարժման անելիքներից ու պատկերացումներից, շփվել քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրները։