Դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Գանայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե): «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության … Read more

Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ իրավապահները օրուգիշեր աշխատում են Կաթողիկոսի և նրա հարազատների դեմ կոմպրոմատներ հավաքելու ուղղությամբ: «Ժողովուրդը» տեղեկացավ, որ իշխանություններին ինֆորմացիա է փոխանցվել, որ Վեհափառի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոսը, քայլեր է ձեռնարկում՝ ՌԴ տեղափոխելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աթոռանիստը, որպեսզի այնտեղից Կաթողիկոսը անվտանգ կառավարի Հայ առաքելական Սուրբ … Read more

ՔՊ-ն որոշել է հարբած գրոհայինների ուղարկել Մայր Աթոռ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է․ Նախօրեին Մայր Աթոռի դեմ գրոհից հետո շատերը կարծում են, թե ՔՊ-ում ոմանք փորձել են Ավարայրի ճակատամարտի դասերը կիրառել․ ինչպես Սասանյան Պարսկաստանն էր հարբած փղերին ուղարկում մարտի դաշտ, ՔՊ-ն էլ որոշել է հարբած գրոհայիններին ուղարկել Մայր Աթոռ: Այն, որ Մայր Աթոռն ասպատակող իշխանական զանգվածը գրոհից առաջ ալկոհոլ էր օգտագործել, գուցե` խիզախության համար, … Read more

Մաքսանենգության փորձ Մեղրիում. ինչ կապ ունեն անցման կետի պետն ու տեղակալը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ 10․12․2025 թվականին, ՊԵԿ պետական սահմանի Մեղրու անցման կետում, ձևակերպում ստանալուց հետո, 11․000 կգ քաշով և շուրջ 335,000 եվրո արժողությամբ Մետեքսիմ տերմինալի ժամանակավոր պահման կետ է հասել 14 BA 205/ 62AA194 իրանական պետհամարանիշներով «Ֆոտոն» տեսակի տրանսպորտային միջոց։ Մեղրու անցման կետի պետ Հովհաննես Ամիրխանյանի և նրա տեղակալ Գևորգ … Read more

Կրեմլի պալատի ամենամյա շոուն նշանավորվել է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի խորհրդանշական նվերներով

Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի թեման վաղուց արդեն դուրս է եկել Հայաստանի շրջանակներից ու դրան անհամբեր սպասում են նաև սփյուռքի մեր հայրենակիցները: Հայ աստղերի մասնակցությամբ Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած ամենամյա շոուի ժամանակ, հատուկ հատված նվիրվել է մեգանախագծին: Իսկ բոլոր մասնակիցները «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից ստացել են խորհրդանշական նվերներ:

Նարեկ Կարապետյանը տաքսի է վարել և ուղևորի հետ կիսվել Պոլիտեխնիկական համալսարանին վերաբերող գաղափարով

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կրկին տաքսու ղեկին է ու շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետ։ «Մեկ օր տաքսու վարորդ՝ մեր ժողովրդի կարծիքները լսելու համար»,-Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութին կից գրել է նա։ Իր ուղևորի հետ Կարապետյանը կիսվել է մի հետաքրքիր գաղափարով, որը վերաբերում է Պոլիտեխնիկական համալսարանին։ «Պետք է վերապատրաստման դասեր լինեն եւ Պոլիտեխնիկը … Read more

Նարեկ Կարապետյանը տաքսի է վարել և ուղևորի հետ կիսվել Պոլիտեխնիկական համալսարանին վերաբերող գաղափարով

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կրկին տաքսու ղեկին է ու շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետ։ «Մեկ օր տաքսու վարորդ՝ մեր ժողովրդի կարծիքները լսելու համար»,-Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութին կից գրել է նա։ Իր ուղևորի հետ Կարապետյանը կիսվել է մի հետաքրքիր գաղափարով, որը վերաբերում է Պոլիտեխնիկական համալսարանին։ «Պետք է վերապատրաստման դասեր լինեն եւ Պոլիտեխնիկը … Read more

Լեհաստանի նախագահը հաստատել է շահագործումից հանված խորհրդային ՄիԳ-29 կործանիչները Ուկրաինային փոխանցելու ծրագրերը

Լեհաստանը պատրաստ է Ուկրաինային փոխանցել իր զինանոցում մնացած ՄիԳ-29 խորհրդային կործանիչները։ Այս մասին հայտնում են լեհական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի նախագահ Կարոլ Նավրոցկիի հայտարարությունը։ «ՄիԳ-երի նախատեսվող փոխանակումը հակադրոնային համակարգերի հետ չի հակասում մեր քաղաքականությանը, ուստի համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո, կարծում եմ, հարցը պարզապես կլուծվի»,- նշել է Նավրոցկին՝ հավելելով, որ նման որոշումը իր լիազորությունների շրջանակներում չէ, բայց … Read more

ՄԱԿ-ը փախստականների հարցերով նոր հանձնակատար կունենա

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան Բարհամ Ահմեդ Սալիհին (Իրաք) նշանակել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնում։ Այս մասին նշված է կազմակերպության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ Նշվում է, որ Բարհամ Ահմեդ Սալիհը Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնը կստանձնի 2026 թվականի հունվարի 1-ից՝ հինգ տարի ժամկետով։     

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել

Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են կեղծ տեղեկություններ և տեսանյութեր՝ Ներքին գործերի նախարարության անունից վարորդական վկայականների տրամադրման «միջնորդավորված» կամ «պարզեցված» եղանակների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նման հրապարակումները խարդախություն են և չեն համապատասխանում իրականությանը։ Կան նախաձեռնված քրեական վարույթներ։ «Հարգելի՛ քաղաքացիներ, եղե՛ք զգոն և մի՛ տրվեք խաբեություններին։ Վարորդական վկայական կարելի է … Read more