Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան․ Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է․ «ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՉՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան, որի ընթացքում անհրաժեշտ է նկատի ունենալ Ձեզ կարող են վիրավորել, բայց պատասխանը կհամարեն խուլիգանություն Ձեզ կարող են քաշքշել, բայց պաշտպանվելը կհամարեն բռնության կիրառում: Ձեզ կարող են սպառնալ, բայց հակառակը համարեն բռնության կոչ: Ձեր վրա կարող են իրեր նետել, նույնիսկ ոստիկանները, … Read more

Երևանում շքամուտքը մաքրելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմիшկան նյnւթ է լցրել 31-ամյա հարևանուհու դեմքին

Դեկտեմբերի 15-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 31-ամյա Մելինե Ս․-ն և հայտնել, որ իր հարևանը անհանգստացնում է իրեն, իսկ քիչ անց օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մելինե Ա․-ն «քիմիական այրվածք դեմքի շրջանում, 1-ին, 2-րդ … Read more

Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատարը դատապարտվել է 6 տարով ազատազրկման

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, ապա՝ շտաբի պետ նշանակված սպա Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց ազատազրկման։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, հրապարակել է Գրիգորյանի վերաբերյալ դատավճիռը՝ դատապարտելով Գրիգորյանին ազատազրկման՝ 6 տարի ժամկետով։ Նշանակված պատժին հաշվակցվել է նաև Գրիգորյանի՝ 11 ամիս 1 օր անազատության մեջ գտնվելու ժամկետը և վերջնական պատիժ է … Read more

 «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը Ադրբեջանի պետական քաղաքականության մաս է. ադրբեջանագետ

Դեկտեմբերի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում միայն Ադրբեջանի պետական լրատվական «Azertag» գործակալությունը հրապարակել է թվով 24 նյութ (մյուս լրատվական աղբյուրներին չեմ անդրադառնում), որոնցում Հայաստանի Հանրապետության տարածքը կոչվում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: «Նյութերի վերլուծությունը տալիս է հետևյալ պատկերը՝  «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը Ադրբեջանի պետական քաղաքականության մաս է։ Դրա շրջանակում … Read more

«Գորիս» ԲԿ է տեղափոխվել ցրտաhարված տղամարդ

Դեկտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ցրտահարություն» ախտորոշմամբ «Գորիս» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ, ով ժամեր անց մահացել է։ Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի … Read more

Հայաստանը չունի ազգային ղեկավար, փոխարենը կա քաղաքացի Ալիևի պահանջով. թյուրքագետ

Քարտեզի վրա մանուշակագույնով նշված են այն տարածքները, որոնք Ադրբեջանը գրավել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ առնվազն ավելի քան 300 քառակուսի կիլոմետր։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Եթե Հայաստանն ունենար ազգային ղեկավար, ապա նա և իր թիմը օր ու գիշեր կաշխատեին՝ ազատագրելու Հայաստանի ինքնիշխան տարածքը քաղաքացի Իլհամ Ալիևից։ Սա է իրական ազատագրումը, ոչ թե … Read more

Փաշինյանն ուղերձ է հղել Կատարի Ազգային տոնի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է.  «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կատարի բարեկամ ժողովրդին՝ Կատարի ազգային տոնի առթիվ: Հայաստանը բարձր է գնահատում Կատարի հետ բարեկամական և համագործակցային հարաբերությունները: Համոզված եմ, որ մեր երկրների միջև առկա է երկկողմ փոխգործակցությունն ավելի … Read more

Շահրամանյանին հարցաքննում են արցախյան 44-օրյա պատերազմի քրեական վարույթով

ԶԼՄ-ները գրել էին, որ Սամվել Շահրամանյանի հարցաքննությունից հետո գուցե նրան մեղադրանք առաջադրվի, կալանքի միջնորդություն ներկայացվի դատարան։  Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում է․ նրան կրկին հարցաքննում են։ Շահրամանյանին հարցաքննում են արցախյան 44-օրյա պատերազմի քրեական վարույթով, Արցախի անկման և Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբում ՀՀ-ին որոշակի չափով վնաս պատճառելու ենթադրյալ դեպքերի … Read more

Վենեսուելան պիտի ԱՄՆ-ին վերադարձնի ամբողջ նավթը, տարածքը և ակտիվները. Թրամփ

Այսօր ես հրամայում եմ դեպի Վենեսուելա և Վենեսուելայից եկող բոլոր պատժամիջոցների տակ գտնվող նավթատարների լիակատար և ամբողջական շրջափակում, հայտարարել է ԱՄՆ նախագահն «Truth Social» սոցիալական ցանցի էջում գրառման մեջ։ Վենեսուելայի կառավարությունը պատասխանել է Թրամփի շրջափակման որոշմանը և անվանել այն լիովին իռացիոնալ և առևտրի ու նավարկության ազատության խախտում։ «Վենեսուելան պիտի ԱՄՆ-ին վերադարձնի ամբողջ նավթը, տարածքը և … Read more

Կա խնդիր ԱՄԵՆ ԳՆՈՎ պահել իշխանությունը և դրա համար ամեն ինչ զոհաբերվում է

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն իրականացնել պառակտությունների և ներքին կոնֆլիկտներ հրահրելու միջոցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Սա իշխանության ավանդական գիծն է, որն արտահայտիչ դրսևորում ունեցել է 2018-ին ու դրան հաջորդած լարված շրջափուլերում: Այս մոտեցման հետևանքը պատերազմում Հայաստանի պարտություն էր, Արցախի հանձնումը, պետականության թուլացումն ու … Read more