«Նուբարաշեն» ՔԿՀ շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 17-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Քրեակատարողական հիմնարկի պետ Վահան Նասոյանի և Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները։ Պաշտպանն այցելել է նաև խցեր, զրուցել ազատությունից զրկված անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնված հարցերն ու … Read more