Թրամփը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային, սակայն ոչ ՆԱՏՕ-ի շրջանակներում

Ըստ Politico-ի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային, սակայն ոչ ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Այս տեղեկությունը հայտնել են երեք աղբյուրներ՝ եվրոպացի դիվանագետ, բրիտանացի պաշտոնյա և մի անձ, ով տեղեկացված է չորեքշաբթի օրը Թրամփի և Եվրոպայի ու Ուկրաինայի միջև կայացած հեռախոսազրույցի մասին։ Նրանց խոսքերով, հրադադարի համաձայնության դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է որոշակի դերակատարություն ունենալ Կիևի … Read more

73-ամյա վարորդը «Renault»-ով «Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել է երկաթե ճաղավանդակներին

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 73-ամյա Վարդանուշ Ի․-ն իր վարած «Renault» մակնիի ավտոմեքենայով Իսահակ Գասպարյան փողոցում՝ «Զվարթնոց» օդանավակային մուտքի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և բախվել երկաթե ճաղավանդակներին՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 4 հոգի, 2-ը չափահաս, 2-ը՝ … Read more

Արմավիր-Մրգաշատ ճանապարհին բախվել են «Nissan»-ը, «VAZ»-ը և «Volkswagen»-ը

Օգոստոսի 13-ին, ժամը 19։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին՝ Մրգաշատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Արմավիր-Մրգաշատ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Nissan», «VAZ» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։ … Read more

Ամnւսինը կնnջ վրա բենզին է լցրել՝ պատճառելnվ այրվшծքներ

ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամուսինը գտնվելով ոչ սթափ վիճակում կնոջ վրա բենզին է լցրել, որը լցվել է նաև սեղանի սփռոցի վրա, ապա այրել է սեղանի սփռոցը, որի ընթացքում կրակը սփռոցից անցել է կնոջը: Վերը նշված գործողությունների հետևանքով կինը ստացել է այրվածքներ, իսկ … Read more

«Համաձայնագիրը միանգամայն շոշափելի օգուտներ է պարունակում Իրանի և Ռուսաստանի համար». Փաշինյան

Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, կյանքի կոչվելու դեպքում, շոշափելի օգուտներ է պարունակում նաև Իրանի և ՌԴ-ի համար. այս մասին ամերիկյան Fox News-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Քանի որ Իրանը հասանելիություն կստանա Պարսից ծոցից դեպի Սև ծով երկաթուղուն, նաև ՌԴ-ն և Իրանն իրար միջև երկաթուղային կապ ստեղծելու հնարավորություն կունենան: Եթե կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, … Read more

Սպասում են`մարդիկ սթափվեն․ «Հրապարակ»

Վաշինգտոնյան համաձայնագրից հետո էլ հայաստանյան ընդդիմության անդորրը չխախտվեց` մեկ-երկու հերթապահ հայտարարությունով արձանագրեցին, որ իշխանությունն ապազգային փաստաթուղթ է ստորագրել, նոր զիջումների է գնում, Սյունիքով միջանցք է տալիս, եւ կրկին դիրքավորվեցին դիտորդի կարգավիճակում։ Ընդդիմադիր ճամբարներից մեկի մեր աղբյուրն ասաց, որ իրականում իշխանությունն այնքան լավ էր աշխատել քարոզչական մակարդակում, որ իրենք տանուլ են տվել այս պայքարը, եւ անիմաստ … Read more

Չկա նախկին էնտուզիազմը , բայց կրքերը թեժ են․ «Հրապարակ»

Սեպտեմբերի 20-ին կայանալիք «Քաղպայմանագրի» համագումարին ընդառաջ, որի ժամանակ նաեւ կուսակցության նոր վարչություն է ընտրվելու, իշխող թիմում անառողջ մթնոլորտ է տիրում։ Վարչության անդամի թեկնածուները միմյանց վրա «բոչկա են գլորում», մամուլին արտահոսքեր անում՝ հույս ունենալով, որ այդպիսով իրենք դիրքային առավելություն կստանան եւ կդառնան վարչության անդամի ռեալ հավակնորդներ։ Բանն այն է, որ ՔՊ-ում շատերն են հասկացել, որ Փաշինյանը … Read more

Այսօր ՀՀ նախկին վարչապետը կկանգնի դատարանի առաջ․«Հրապարակ»

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր առաջին անգամ կկանգնի դատարանի առաջ` նրա քրեական գործով առաջին դատական նիստն է նշանակված։ Գործը քննելու է ամենասկանդալային եւ քաղաքական վարույթներ քննող դատավորը` Վահե Դոլմազյանը: Նա դատախազական կադր է, քննել է Դավիթ Տոնոյանի, Արմեն Աշոտյանի, Վլադիմիր Գասպարյանի, Ռուբեն Վարդազարյանի, գեներալ Մանվել Գրիգորյանի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ շատ ուրիշների գործերը: … Read more

Իսրայելը դեմ է իր կողքին Պաղեստին պետության ստեղծմանը. Սաար

Իսրայելը դեմ է «երկու պետություն՝ երկու ժողովրդի համար» սկզբունքի իրականացմանը և թույլ չի տա, որ իր կողքին պաղեստինյան պետություն ստեղծվի, չորեքշաբթի լրագրողներին ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը։ «Իսրայելի սրտում Պաղեստինի ստեղծումը լուծում է նրանց համար, ովքեր ձգտում են ոչնչացնել մեզ։ Մենք դա թույլ չենք տա»,- նրա խոսքն է մեջբերում The Times of … Read more

Եվրոպայում անտառային հրդեհներից առաջացած ավերածությունների թիվն աճել է 87%-ով․ The Guardian

Եվրոպայում անտառային հրդեհներն ավելի քան 400 հազար հեկտար տարածք են այրել, ինչը 87 %-ով ավելի է, քան տարվա այս ժամանակահատվածի միջին ցուցանիշը վերջին երկու տասնամյակների ընթացքում։ Այս մասին օգոստոսի 13-ին հայտնել է The Guardian թերթը։ «Տարեկան տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում Եվրոպայում ուժեղ շոգից։ Հետազոտողների գնահատմամբ՝ մինչև դարի վերջ Եվրոպայում վտանգավոր ջերմաստիճաններից կմահանա տարեկան 8-ից … Read more