Թրամփը դեռևս զայրացած է Պուտինի վրա և կշարունակի զենք վաճառել Ուկրաինային․ Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է «զայրացած» մնալ Վլադիմիր Պուտինի վրա, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին: «Ամիսներ շարունակ տարածված կարծիքն այն է, որ մենք կարող ենք վաղը փլուզել Ռուսաստանի տնտեսությունը: Կան բազմաթիվ եղանակներ Ուկրաինային վնասելու համար: Բայց եթե նա ստիպված լիներ կողմ ընտրել, նա կսկսեր թուլացնելով Ռուսաստանի տնտեսությունը: Նա հոգնել է դրանից», – … Read more

ՏԿԵ նախարարը հետևել է Շիրակի մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին

Աշխատանքային այցով օգոստոսի 13-ին Շիրակի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Անի համայնքի ղեկավարի տեղակալի ուղեկցությամբ նախարարը դիտարկել է «Անի համայնքի Հայկաձոր բնակավայր տանող ճանապարհի 1500 մ հատվածի ասֆալտապատում» սուբվենցիոն ենթածրագրով իրականացվող աշխատանքների ընթացքը։  2024 թվականին մեկնարկած … Read more

Այո, Ալիևին բարդ է լինելու մերժել Թրամփի այդ խնդրանքը կամ պահանջը․ ադրբեջանագետ

Համատարած տեղեկատվական և քարոզչական աղմուկի մեջ շատ բարդանում է առողջ, օբյեկտիվ վերլուծության շուրջ քննարկում ծավալելը։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Ինձ համար առանձնակի ցավալի ու մտահոգիչ է հետևել, որ հանրային հստակ պահանջ չի ձևավորվում մեր գերիների վերադարձի շուրջ։ Հատկապես Թրամփի կողմից դրա մասին խոսելուց հետո, ես ավելի քան վստահ եմ՝ որոշակի համառ աշխատանքը … Read more

Արմավիրում բնակարանային գողություններ արած երիտասարդը ձերբակալվել է

Օգոստոսի 9-ի գիշերը Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի առանձնատներից մեկից կատարված գողության վերաբերյալ հաղորդում չեղավ, սակայն Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները երկու օր անց դրա մասին ստացան օպերատիվ տեղեկություն: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Առանց փաստարկ բերելու, թե ինչու չի դիմել իրավապահներին` տանտիրուհին այնուամենայնիվ հաղորդում տվեց: Նախաձեռնվեց քրեական վարույթ, և հետագա գործողություններով հիմնավորվեց, որ օգոստոսի … Read more

Մերցն արտակարգ նիստ է հրավիրել՝ իշխող կոալիցիայի սխալները քննարկելու համար․ Bild

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը արտակարգ նիստ է հրավիրել՝ իշխող կոալիցիայի՝ ՔԴՄ/ՔՍՄ և ԳՍԴԿ կազմում թույլ տված սխալները քննարկելու և դրանք շտկելու ուղիներ գտնելու համար։ Այս մասին գրում է Bild թերթը։ Ըստ պարբերականի տվյալների՝ օգոստոսի 12-ին, ժամը 21:00-ին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր և Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդը իր կուսակցության նախագահի տեղակալներին հրավիրել է Դաշնային կանցլերի գրասենյակ։ Նրանց … Read more

ՌԴ-ն և Բելառուսը զորավարժությունների ժամանակ կիրականացնեն միջուկային զենքի և նորագույն «Օրեշնիկ»-ի կիրառման պլանավորումը

«Արևմուտք 2025» զորավարժությունների մասնակիցները՝ ՌԴ-ն և Բելառուսը, կիրականացնեն միջուկային զենքի և նորագույն «Օրեշնիկ» հրթիռի կիրառման պլանավորումը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։ «Սա (միջուկային զենքը – Խմբ.) մեզ համար ռազմավարական, առաջին հերթին՝ զսպման կարևոր տարր է: Ինչպես պահանջում է պետության ղեկավարը, մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի։ Մենք տեսնում ենք մեր … Read more

Ուշադրության արժանի երկու իրադարձություն է սպասվում առաջիկա օրերին․ Կարապետյան

Սիրելի՛ հայրենակիցներ, ուշադրության արժանի երկու իրադարձություն է սպասվում առաջիկա օրերին։ Առաջինը. վաղը տեղի է ունենալու իմ ապօրինի կալանքի վերաբերյալ դատական նիստը։ Սա միայն իմ խնդիրը չէ. այս նիստում ընդունվելիք որոշմամբ կհասկանանք՝ գոյություն ունի՞ արդյոք արդարադատություն Հայաստանում։ Դատավորները պատրա՞ստ են արժանապատվորեն կատարել իրենց աշխատանքը, թե՞ փոքրիկ խմբակին դուր գալու համար չեն խորշի հեղինակազրկումից: Շատերը կասեն, թե … Read more

ՌԴ ԱԳՆ-ի անդրադարձը «Թրամփի ուղուն»

«Թրամփի ուղի» նախագծի մանրամասները դեռ չեն հրապարակվել, բայց հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում պետք է հաշվի առնել ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՌԴ սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։ «Ինչ վերաբերում է «Թրամփի ուղուն», Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կուսումնասիրի նախագծի մանրամասները, որոնք, ի դեպ, դեռևս հրապարակային չեն։ … Read more

Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «BYD»-ը

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։55-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցի 142 հասցեի դիմաց բախվել են «Mitsubishi» մակնիշի և «BYD» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և … Read more