Գոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, փողերի լվացման մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2003-2021 թվականների ընթացքում ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը փաստացի իրենը դարձնելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում ապօրինի կազմակերպել և վարել է հողամասերի աճուրդ-վաճառքներ ու վարձակալական մրցույթներ, որոնց մասնակցել և հաղթող են ճանաչվել նրա ընտանիքի անդամները, ովքեր աճուրդի մասնակցելու … Read more

Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրումը կարևոր ձեռքբերում է միջազգային դիվանագիտության համար․ Բրյուս

Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրումը կարևոր ձեռքբերում է միջազգային դիվանագիտության համար, որին կարողացավ հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակումը վերահաստատել է այն, որ նախագահ Թրամփն իսկապես խաղաղության նախագահ է։ Անցյալ շաբաթ նա Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին հյուրընկալեց Սպիտակ տանը, … Read more

Մեր երկիրը դարձավ բարոյալքված հասարակության և անմիտ էլիտաների նավահանգիստ․ Վահե Հովհաննիսյան

Մեր երկիրը դարձավ բարոյալքված հասարակության և անմիտ էլիտաների նավահանգիստ։  Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: «Մինչև խիզախություն չունենանք ընդունելու, որ մեր նորագույն ողբերգությունների պատճառը մենք ենք (օրինակ՝ 2021-ի ընտրությունների արդյունքները, Արցախի հանձնման հանդեպ մեր անտարբերությունը, քաղաքացիական պահվածքի և որակների բացակայությունը և այլն), ոչինչ չի փոխվելու։ Մեր հասարակությունը ոչ մի բանից չի վիրավորվում, իրեն … Read more

Ադրբեջանն իր բոլոր երազանքներն այս փաստաթղթով ի կատար ածեց․«Հրապարակ»

 Նախօրեին հրապարակվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության նախաստորագրված պայմանագրի տեքստը, եւ, ինչպես սպասվում էր, պարզ դարձավ, որ տարիներ շարունակ բանակցված տեքստում որեւէ հայանպաստ դրույթ չկա։ Չկա արցախցիների իրավունքների մասին հիշատակում, գերիների ազատ արձակման մասին դրույթ, Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջ, չի հիշատակված որեւէ քարտեզ, որով պետք է իրականացվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, եւ այլն, … Read more

Սկզբում հեռացրել են վարչության պետի պաշտոնից, ապա նաև քննիչի․ «Հրապարակ»

Քննչական կոմիտեում տարին 12 ամիս կադրային տեղաշարժեր են։ Գրեթե ամեն օր կարդում ենք՝ այս կամ այն մարզային վարչության պետը փոխվել է, նրա փոխարեն նշանակվել է մեկ ուրիշը եւ այլն։ Նկատենք, որ նոր կադրերի զգալի մասը լոռեցի է, այնտեղից, որտեղից Քննչական կոմիտեի պետն է՝ Արթուր Պողոսյանը։ Մեզ պատմեցին, որ Քննչական կոմիտեի Տավուշի մարզի Բերդ քաղաքի վարչությունում … Read more

Սյունիքում սկսել են խաղաղության քարոզը․ «Հրապարակ»

Չնայած ամեն տարի Սյունիքում համայնքների օրվա առիթով միջոցառումներ են կազմակերպվել, սակայն այս տարի ներքին հրահանգ կա, որ մեծ շուքով նշվեն այդ օրերը։ Օգոստոսի 15-ին՝ Գորիսի, 16-ին՝ Կապանի, 24-ին՝ Քաջարանի օրերն են: Որոշվել է սյունեցիներին տոն պարգեւել, իշխանության նկատմամբ դրական վերաբերմունք առաջացնել։ Օրեր առաջ էլ Տեղ սահմանամերձ համայնքն է առաջին անգամ նշել համայնքի տոնը, որին անգամ … Read more

Հետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններին․ «Հրապարակ»

Մեր տեղեկություններով, վաշինգտոնյան համաձայնությունները կնքելուց առաջ ադրբեջանական կողմը ոչ միայն երկարատեւ աշխատանք է տարել, այլեւ վերջին շրջանում ուղղակի հոգեբանական գրոհներ է կազմակերպել ՀՀ իշխանությունների ուղղությամբ` իմանալով նրանց բոլոր թույլ կետերը: Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ վերջին մեկ ամսում ադրբեջանական օդուժը շարունակ հետախուզական թռիչքներ է արել մեր սահմանների ուղղությամբ, իրեն ագրեսիվ է պահել, իսկ Փաշինյանի կառավարությունում … Read more

Հակաքարոզչություն Նարեկ Մկրտչյանի դեմ. «Հրապարակ»

ՔՊ-ում մի մեծ խումբ է աշխատում սոցապնախարար Նարեկ Մկրտչյանի դեմ, որպեսզի Փաշինյանը նրան չնշանակի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։ Չնայած «Քաղպայմանագիր» կուսակցության արտաքին հարաբերությունների գծով պատասխանատու Նարեկ Մկրտչյանը լավ հարաբերություններ է հասցրել ստեղծել ամերիկյան կողմի հետ, սակայն հենց իր թիմում չի կարողացել համախոհներ ձեռք բերել եւ «թշնամիների» մեծ բանակ ունի, որն էլ լոբբինգ է անում նրա թեկնածության … Read more

Ինչպես են զինված մտնում Պաշտպանության նախարարի կալանավորված խորհրդականի գործով դեպքի վայր, հրահանգում պառկել. Armlur.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայտնել էինք, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականը կալանավորվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և հափշտակության գործերով: ArmLur.am-ը դիմել էր ՀՀ Քննչական կոմիտե հասկանալու համար, թե ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանի վերաբերյալ ինչ քրեական վարույթ կա կոմիտեում, և ինչ կարգավիճակ ունի նա։ Ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել էին. «Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի … Read more

Չինաստանը որոշել է դադարեցնել շփումները Չեխիայի նախագահի հետ

Չինաստանի իշխանությունները որոշել են դադարեցնել շփումները Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ՝ 14-րդ Դալայ Լամայի հետ նրա հանդիպման պատճառով, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը։ 14-րդ Դալայ Լամայի և Չեխիայի նախագահի հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Հնդկաստանի Լադախ քաղաքում։ «Պավելի անպարկեշտ և սադրիչ գործողություններին ի պատասխան՝ Չինաստանը որոշել է դադարեցնել նրա հետ … Read more