Դուք վարձակալությամբ տալիս եք ձեր ինքնիշխանության մի մասն առնվազն երկու սերունդով․ Օսկանյան

Միայն Փաշինյանի ենթակաների այլընտրանքային իրականության մեջ կարող է Զանգեզուրի միջանցքի փաստացի հանձնումը ներկայացվել որպես «ստրատեգիական հաղթանակ»։  Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Երբ դուք հանձնում եք ձեր երկրի ամբողջ լայնքով՝ արևելքից արևմուտք ձգվող մի գոտի, որը պետք է վերահսկի երրորդ երկիրն ու օգտագործի Ադրբեջանը 99 տարի՝ առանց մաքսային վերահսկողության, առանց սահմանային ստուգումների և … Read more

Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Արմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Ակնալիճ գյուղի 64-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում ու պահում դրանցից պատրաստած թմրամիջոց։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։  Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հողամասում և կից շինությունում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 49 բույս, ընդհանուր մոտ 230 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով … Read more

Արտակ Բեգլարյանը ներկայացրել է այն 23 հայերի անուններն ու կարգավիճակները, որոնց գերեվшրnւթյան (ազատազրկման) հանգամանքը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանը

Վերջին օրերին կրկին ակտիվացել է Բաքվում պահվող հայ պատանդների (գերիների) թեման, և տարբեր տեղեկատվական հարթակներ և օգտատերեր տարածում են նրանց չճշտված ցուցակներ՝ հանգեցնելով պատանդների և մի խումբ անհայտ կորած անձանց հարազատների լրացուցիչ տառապանքների: Այս մասին գրել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Ստորև ներկայացնում եմ այն 23 հայերի անուններն ու կարգավիճակները, որոնց գերեվարության (ազատազրկման) հանգամանքը … Read more

Շարունակվում են հակահրդեհային միջոցառումներին ուղղված լայնածավալ հանրային իրազեկման աշխատանքները

Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները շարունակվում են:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։  Օգոստոսի 12-ի դրությամբ հանրապետության ողջ տարածքում իրազեկման գործընթացում ներգրավվել է 2882 … Read more

Թիվ 140 մանկապարտեզի անավարտ շինարարության եւ խախտումների մասին․ Սուքիասյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  Թիվ 140 մանկապարտեզի անավարտ շինարարության եւ խախտումների մասին։ 

Վաշինգտոնյան իրադարձություններից անմիջապես հետո Ալիևը իր հարցազրույցում կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության փոփոխման մասին

Վաշինգտոնյան իրադարձություններից անմիջապես հետո Ալիևը իր հարցազրույցում կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության փոփոխման իրենց պահանջի մասին։ Դրանից հետո այսօր դրա մասին խոսել է Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեյովը՝ NE Global-ին տված հարցազրույցում։ Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: ««Փաստաթղթում պարունակվող դրույթում, որը վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, ընդգծվում է … Read more

Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Alyeska Resort հյուրանոցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են հանդիպել Alyeska Resort հյուրանոցում. այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: Այն տեղակայված  է Անքորիջի մոտ գտնվող լեռներում, Գիրդվուդ քաղաքում։ Կա նաև փոքր օդանավակայան թեթև շարժիչով ինքնաթիռների համար։ Հյուրանոցն ունի 3 նախագահական համար։ Հիշեցնենք, որ ղեկավարների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 15-ին

Պետդումա կներկայացվի օրինագիծ, որն առաջարկում է վճարովի կրթություն ներդնել օտարերկրացիների համար ռուսական դպրոցներում

ՌԴ Պետդումայի պատգամավորները խորհրդարանի պալատ կներկայացնեն միջխմբակցային օրինագիծ, որն առաջարկում է վճարովի կրթություն ներդնել օտարերկրացիների համար ռուսական դպրոցներում և տեխնիկական ուսումնարաններում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Նախագծի հեղինակներն են «Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը, Պետդումայի աշխատանքի հարցերով հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Նիլովը, ինչպես նաև այլ պատգամավորներ։ ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում Միրոնովը նշել է, որ … Read more

Մարկ Քարնին աջակցել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջիկա գագաթնաժողովի անցկացմանը

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին աջակցել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջիկա գագաթնաժողովի անցկացմանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այս մասին հայտարարություն է տարածել Կանադայի կառավարությունը Մարկ Քարնիի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հեռախոսազրույցից հետո: Քարնին նաև իր աջակցությունն է հայտնել ԵՄ երկրների  ղեկավարների օգոստոսի 10-ի հայտարարությանը, որում նրանք ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն՝ ուղղված … Read more

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մոլեգնող հրդեհը հաջողվել է մեկուսացնել

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մոլեգնող հրդեհը հաջողվել է մեկուսացնել։ Հրդեհը մեկ մարդու կյանք է խլել, 180 մարդու ստիպել է տարհանվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ըստ տեղի իշխանությունների՝ հրդեհի մեկուսացմանը նպաստել են գիշերը ստեղծված բարենպաստ եղանակային պայմանները։  Տրես Կանտոսի շրջանում մոլեգնող հրդեհն այրել է ավելի քան 1000 հեկտար տարածք։  Հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ … Read more