ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարություն է տարածել վաշինգտոնյան պայմանավորվածությունների վերաբերյալ

2025 թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի կողմից եռակողմ հանդիպման հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը, որոնց չհիմնավորված կարևորությունը շեշտում և քարոզում են փաշինյանական ռեժիմի ներկայացուցիչները, որևէ առնչություն չունեն իրական խաղաղության հետ: Ավելին, դրանք պարունակում են Հայաստանի և հայ ժողովրդի համար գոյաբանական նոր սպառնալիքներ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ … Read more

Ռուսաստանն ու Բելառուսը սեպտեմբերի 12-16-ը կանցկացնեն «Արևմուտք 2025» զորավարժությունները

Ռուսաստանն ու Բելառուսը սեպտեմբերի 12-16-ը կանցկացնեն «Արևմուտք 2025» զորավարժությունները, գրում է ՏԱՍՍ-ը։ Ընդհանուր նպատակն է ստուգել Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության կարողությունները՝ Միութենական պետության ռազմական անվտանգությունն ապահովելու, հնարավոր ագրեսիան հետ մղելու պատրաստակամության համար։ Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Արևմուտք 2025» զորավարժությունների ընթացքում նախատեսվում է իրականացնել օդային հարվածների հետ մղման և թշնամու դիվերսիոն խմբերի դեմ պայքարի … Read more

Նոր Նորքի ոստիկաններն ատրճանակ են հայտնաբերել

Օգոստոսի 8-ին` ժամը 14-ին, Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Նանսենի փողոցում նկատել են մի մեքենա, որի մեջ գտնված անձինք, իրենց տեսնելով, ինչ-որ բան են թաքցրել սրահում, ապա իջել, փակել ավտոմեքենայի դռներն ու փախել: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Հետապնդումը կարճ է տևել: Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել և բաժին են տեղափոխվել 30 և 31 … Read more

Թրամփը թքած ունի. Հայաստանի տարածքը դարձավ վեճի առարկա. ինչ է սպասվում

Մեր զրուցակիցը՝ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, համոզված է, որ Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը Հայաստանի տարածքը վերածում է միջազգային վեճի օջախի, որը կարող է հանգեցնել տաք հակամարտության։ Նրա խոսքով, Թրամփին բնավ չի հետաքրքրում փաստաթղթի ճակատագիրը, կարևորն իր համար Նոբելյան մրցանակն է։ Հայաստանի համար այս համաձայնությամբ ոչինչ չի ստացվել, իսկ գործող ռեժիմը ձեռք է բերել միայն անպատիժ ռեպրեսիաների դիմելու … Read more

Հայ-Ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները․ Սուրենյանց

Հայ-Ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները. Նախագծի հիմքում չկա քարտեզ, որը երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Սա բացում է անորոշության և նոր տարածքային պահանջների դուռը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Հոդված 1 և 6 – փոխադարձ ճանաչման հռչակում, բայց սահմանազատումը թողնված ապագա բանակցություններին։ Այսինքն՝ «ճանաչումը» դառնում է պայմանական։   Հոդված 7 – արգելում է երրորդ … Read more

Փաստաթղթի 4-5 դրույթով, տարբեր ռակուրսներից, սրախողխող է արվում արցախյան շարժումն ու արցախահայերի իրավունքները. Աբրահամյան

Այսպես կոչված, խաղաղության փաստաթղթով ոչ միայն Արցախի էջն են իրավական առումով արմատախիլ անում, այլ հիմքեր են նախապատրաստում հետապնդումների բոլոր այն մարդկանց, խմբերի նկատմամբ, ովքեր բարձրաձայնում և պայքարում են արցախցիների իրավունքների վերականգնման և նրանց հավաքական վերադարձի համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Փաստաթղթի 4-5 դրույթով, տարբեր ռակուրսներից, սրախողխող … Read more

Սիրելի՛ երիտասարդներ, այս տոնը կոչված է կարևորելու ձեր ներուժն ու կարողությունները․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ.  «Այսօր Երիտասարդների միջազգային օրն է։ Սիրելի՛ երիտասարդներ, այս տոնը կոչված է կարևորելու ձեր ներուժն ու կարողությունները, գաղափարներն ու տեսլականը, որոնք ցանկացած հասարակության համար ունեն առանցքային նշանակություն, որովհետև հենց երիտասարդներն են, որ ապագայի, առաջընթացի և փոփոխությունների հանդեպ հավատ ու հույս են ձևավորում: ՄԱԿ-ի կողմից հայտարարված այս … Read more

Եկեք միասին քայլենք դեպի համերաշխություն եւ խաղաղ ապագա․ Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ երիտասարդներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրն ավելի հիշարժան ու առանձնահատուկ է դառնում մեր երկրի համար օրեր առաջ տեղի ունեցած նշանակալի իրադարձությամբ: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը մեծ հնարավորություններ եւ լայն դռներ է բացում մեր երկրի առջեւ՝ … Read more

Երևան-Սևան ճանապարհին բախվել են 2 «Opel» և «Nissan»-ը

Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են 2 «Opel» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնավածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ … Read more

ԱՄՆ-ն Թրամփ-Պուտին հանդիպման օրը կփակի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածքը

ԱՄՆ-ն օգոստոսի 15-ին՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ, կփակի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածքը, ասվում է ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության (FAA) հայտարարության մեջ։ Երկինքը կփակվի 48.3 կմ շառավղով և 5.5 կմ բարձրության վրա՝ «VIP անձի տեղաշարժի» պատճառով: Սահմանափակումները կվերացվեն օգոստոսի 16-ին: Օգոստոսի 8-ին Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է … Read more