Պարոն Էրդողան, անմիջապես բացեք Թուրքիայի և Հայաստանի սահմանը. միավորեք Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդներին. Կարո Փայլան

Պատմական և հույսով լի հուզիչ պահին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը ձեռք սեղմեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ կնքելով խաղաղության մի համաձայնագիր, որը խոստանում է ավարտ տալ տասնամյակներ շարունակվող արյունահեղությանը։ Սա իսկական առաջընթաց է, որը կարող է փոխել տարածաշրջանի ապագան՝ հնարավոր դարձած նախագահ Թրամփի վճռական առաջնորդության շնորհիվ։ Այս մասին  … Read more

Անդրադարձ է կատարվել ապաշրջափակման միջոցով ընձեռնվելիք հնարավորություններին. ԱԳՆ

 Նախարար Միրզոյանն անդրադարձել է նախորդ շաբաթ Վաշինգտոնում նախագահ Թրամփի ներգրավվածությամբ կայացած քննարկումների արդյունքներին, որոնք կարևոր նշանակություն ունեն Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովման համար:   ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի կողմից այդ տեսլականը կիսելու և գործընթացում ցուցաբերված աջակցության համար:   Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն մտքեր են փոխանակել երկու երկրների միջև փոխշահավետ … Read more

Կայա Կալասը շեշտել է ԵՄ-ի պատրաստակամությունը շարունակաբար աջակցելու խաղաղության գործընթացին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել  Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:   Կալասը հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Ադրբեջանի, Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի ղեկավարների հետ համատեղ հռչակագրի ստորագրման, խաղաղության … Read more

Արարատում բախվել են «Mazda 6»-ը ու «Nissan»-ը

Երեկ՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։20-ի սահմաններում Շահումյան գյուղի Երեմ Կարապետյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 50-ամյա Արայիկ Մ․-ի վարած «Mazda 6» մակնիշի և Երևանի բնակիչ 27-ամյա Արսեն Հ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված … Read more

Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահին ներկայացրել է Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։  Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրումը, … Read more

Ստուգվել է ծաղիկ արտադրող 47 կազմակերպություն, 21-ը ստացել է ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) մասնագետ֊տեսուչներն արդեն մեկ ու կես ամիս է համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ են անցկացնում Հայաստանի ծաղիկ արտադրող ընկերությունների ջերմոցային տնտեսություններում։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Ընդհանուր առմամբ ստուգվել է ծաղիկ արտադրող 47 կազմակերպություն (105,4 հեկտար), որոնցից 21-ը (85,7 հեկտար) ստացել են Ռուսաստանի Դաշնություն … Read more

Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է․ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Ուղերձում ասված է․  «Սիրելի՛ երիտասարդներ, Սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է։ Կրթված, նախաձեռնող, պատասխանատու և գործուն երիտասարդը կարող է կարևոր դեր ունենալ մեր հասարակության զարգացման գործում։ Անհրաժեշտ է երաշխավորել երիտասարդների իրավունքների լիարժեք իրացումը՝ ստեղծելով … Read more

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կարևոր թարմացում է արել

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կարևոր թարմացում է արել առանց հարցազրույցի ներկայանալու ծրագրով վիզա ստանալու իրավասության փոփոխությունների վերաբերյալ. 2025 թվականի սեպտեմբերի 2-ից սկսած ուժի մեջ կմտնեն ԱՄՆ վիզայի համար հարցազրույցից ազատման ծրագրի նոր կանոններ. . B-1, B-2 կամ B1/B2 տեսակի (10 տարի վավերականության ժամկետով) նոր վիզայի համար կարող են հայտ ներկայացնել այն դիմորդները, որոնց նախորդ վիզայի գործողության … Read more

Թրամփն Ազգային գվարդիա է տեղակայում Վաշինգտոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայրաքաղաք Վաշինգտոնում տեղակայում է Ազգային գվարդիա՝ հանցավորության և անօթևանության դեմ պայքարի նպատակով։ Այս մասին նա հայտնել է Սպիտակ տանը ելույթում, որի տեսանյութը տարածել են ամերիկյան ԶԼՄ-ները։ Օգոստոսի 11-ին Թրամփը հայտարարել է «հանրային անվտանգության արտակարգ դրություն» և 800 գվարդիականների, որոնք կմիանան դաշնային իրավապահներին, որոնք Վաշինգտոնում տեղակայվել էին հանգստյան օրերի ընթացքում։ «Սա վերածվում … Read more