Տեսանյութ․ ՀԷՑ-ի գործով Արբիտրաժային դատարանի որոշումը մտահոգիչ ազդանշան է իշխանությունների համար. Արփինե Հովհաննիսյան

Արբիտրաժային որոշումը առաջին նշանն է, տագնապի ազդանշան իշխանությունների համար և կանգ առնելու նախազգուշացում։ Այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը տեսամեկնաբանության մեջ՝ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանների վերաքննիչ բողոքի վերաբերյալ արտակարգ արբիտրաժային դատարանի որոշմանը՝ ի պատասխան ՀՀ իշխանությունների գործողությունների։ Նախկին նախարարը հիշեցրել է, որ, ըստ էության, արբիտրաժային դատարանը ՀՀ իշխանություններին պարտավորեցրել է ձեռնպահ … Read more

Հեյ, փոքրիկ խմբակ, եթե այդքան շատ եք հետաքրքրված եվրոպական ուղիով, կատարեք Ստոկհոլմի որոշումը․ Սամվել Կարապետյանի որդու հայտարարությունը

Սամվել Կարապետյանի որդի Կարեն Կարապետյանը ինստագրամյան իր էջում գրում է. «Հեյ փոքրիկ խմբակ, եթե այդքան շատ եք հետաքրքրված եվրոպական ուղիով, կատարեք Ստոկհոլմի որոշումը։ Այնտեղ դատավորները չեն հետաքրքրվում Ֆեյսբուքի գրառումներով։ Եվ ի տարբերություն Արմեն Դանիելյանի և ձեր հրամանները կատարող այլ դատավորների, Ստոկհոլմում դատավորներին հրաման չեն տալիս»,- գրել է Կարապետյանի որդին՝ հրապարակելով լուսանկար։

Խորապես մտահոգված ենք Մայր Աթոռ ներխուժման և հոգևորականների կալանավորման կապակցությամբ․ հայտարարություն

Միացյալ Թագավորությունում Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների Խորհուրդ հայտարարություն է տարածել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու, որում ասվում է․ «Մենք՝ որպես Միացյալ Թագավորությունում Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների Խորհուրդ, խորապես մտահոգված ենք Հայաստանում վերջին զարգացումներով, հատկապես հունիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ոստիկանության ներխուժման և Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների կալանավորման կապակցությամբ։ Ուժի կիրառումը սրբավայրում և բարձրագույն հոգևորականների դեմ … Read more

Դուք նույնիսկ սեղանի աղին եք պարտվել. Հովհաննես Խուդոյանը՝ Անահիտ Ավանեսյանին

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն անդրադարձել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու հայտարարությանը։ «Ողջունում եմ: Գործընթացի առնչությամբ 4 խորհուրդ եմ ուզում տալ 1․ Կարևորել ապացուցման գործընթացը: Քաղաքացիական դատավարությունում առանցքային տեղ ունեն որակյալ ապացույցները, չշփոթել քրեադատավարական ֆարսի հետ: 2․ Ձեռնպահ մնալ բարդ վարույթի կազմակերպումը Ստյոպա Սաֆարյանին վստահելուց, քանի որ վերջինս 2018 թվից այս … Read more

Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Արթուր Պողոսյանը ողջունել է Նիլակշի Սինհային ՀՀ քննչական կոմիտեում՝ ընդգծելով երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված համագործակցությունը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա: Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և վստահեցրել, որ երկկողմ համագործակցությունն … Read more

Հյուսիսային պողոտայում ոստիկանները կորած երեխային հանձնել են ծնողներին

Հուլիսի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտել են մի երեխայի, որը կորցրել է ծնողներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբն ու տարածքում ծառայություն իրականացնող պարեկները պարզել են երեխայի ծնողների ինքնությունը։ Երեխան հանձնվել է ծնողներին։

Թուրքիան և Մեծ Բրիտանիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին ստորագրել են փոխըմբռնման ամբողջական հուշագիր Թուրքիային որպես Eurofighter Typhoon կործանիչների օպերատոր ընդունելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։  Ըստ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության՝ հուշագիրը ստորագրվել է Ստամբուլում կայացած 17-րդ միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի ժամանակ: «Պաշտպանության նախարարներն այսօր համատեղ ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: … Read more

ՌԴ պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ, որտեղ տեղի կունենա Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլը։ Ռուսական ինքնաթիռը Թուրքիայի ամենամեծ քաղաքի օդանավակայանում վայրէջք է կատարել ժամը 15:40-ին (Երևանի ժամանակով 16:45-ին): Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Բանակցությունները նախատեսվում է սկսել ժամը 19:00-ին, և, ինչպես նախորդ փուլի ժամանակ, դրանք կանցկացվեն Չիրագանի պալատում։

Ֆիդանը ելույթ կունենա Ստամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլի բացմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ելույթ կունենա Ստամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլի բացմանը։ Այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ֆիդանին կուղեկցեն թուրք պաշտոնյաներ, հնարավոր է՝ Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալինը և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։ Թուրքական հեռուստաալիքները հաղորդում են, որ բանակցությունները նախատեսված է սկսել չորեքշաբթի օրը՝ ժամը … Read more