Ադրբեջանի ԱԳ նախարարն Իսրայելի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Հուլիսի 23-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Ջորջ Դիկին՝ Ադրբեջանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Բայրամովը շնորհակալություն է հայտնել Դիկին իր արդյունավետ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ ապագա գործունեության մեջ: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իսրայելի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակը:

Փաշինյանը պատմել է, թե ինչու ինքն ու Աննա Հակոբյանը չեն ամուսնացել

«Կրթվելը նորաձև է» շարժման ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու ինքն ու Աննա Հակոբյանն ամուսնացած չեն: Փաշինյանը իր սոցցանցերում տեսանյութ է հրապարակել՝ բացահայտելով պատճառը: Նա նշել է՝ քանի որ 90-ականներին ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ էր զբաղվում և գիտեր, որ իրեն բռնելու են, դատելու են, իր գույքը բռնագրավելու են, ուստի չեն ամուսնացել, որ կարողանա ընտանիքը … Read more

ՀՀ պետական ակտիվները կարող են սառեցվել. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանի արկածախնդրության գինը. ՀՀ պետական ակտիվները կարող են սառեցվել: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Նիկոլ Փաշինյանի պես մի ամբարտավան հեղափոխականի թվում է, թե իր քմահաճույքները վեր են օրենքից:  Եթե նման ավտորիտար մտածողությունը երկրի ներսում «մարսվում» է, ապա կանխատեսելիորեն արժանանալու է միջազգային ինստիտուտների դիմադրությանը: 2025թ․ հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը պարտավորեցրեց ՀՀ-ին դադարեցնել ՀԷՑ-ի նկատմամբ … Read more

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ներկայացրել է նախարարների կաբինետի նոր կազմը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ներկայացրել է նախարարների կաբինետի նոր կազմը։ Լեհական կառավարության ղեկավարի ելույթի հեռարձակումն իրականացրել է TVP Info հեռուստաալիքը։ Ըստ Տուսկի՝ նոր կաբինետի առաջնահերթ խնդիրներից մեկը կլինի «Ռուսաստանի և Բելառուսի ագրեսիվ գործողությունների», ինչպես նաև «ներքին թատերաբեմում դիվերսիաների դեմ պայքարը» և կարգուկանոնի վերականգնումը։ «Ներկայումս մենք որոշակի իմաստով ապրում ենք նախապատերազմական ժամանակներում», – հայտարարել է նա։ … Read more

Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ»

Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Ford Transit» մակնիշի և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford Transit»-ը հայտնվել է 2 «Ուրալ»-ների արանքում։ Shamshyan.com-ի տեղեկություններով,  վթարի հետևանքով 4 զինվորական տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, … Read more

ԱՄՆ-ն պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել Իրանի հետ. Պետքարտուղարություն

ԱՄՆ-ն պատրաստ է ուղիղ բանակցություններ անցկացնել Իրանի հետ, և գնդակն այժմ Թեհրանի դաշտում է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Նա հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ Իրանը կարող է օգուտ քաղել բանակցություններից։ «Գնդակը նրանց դաշտում է։ Իրանի ղեկավարությունն ունի հնարավորություն ընտրելու խաղաղության և բարգավաճման ուղի իր ժողովրդի … Read more

Այսօր Ստամբուլում կհանդիպեն Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները

Այսօր Ստամբուլում կհանդիպեն Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները՝ ուղիղ բանակցությունները շարունակելու համար: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունների համաձայն՝ բանակցությունները կկենտրոնանան գերիների հետագա փոխանակման և ուկրաինացի քաղաքացիական անձանց վերադարձի վրա: Ուկրաինական պատվիրակությունը գլխավորում է նախկին պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Ռուսական պատվիրակությունը, ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գլխավորում է ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր … Read more

Մեր միջուկային կարողությունները մեր գիտնականների մտքում են, այլ ոչ թե մեր օբյեկտներում․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունները, թե ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա վերջերս իրականացված հարվածները ոչնչացրել են միջուկային ծրագիրը՝ դրանք որակելով որպես պատրանք։  Այս մասին նա հայտարարել է Al Jazeera-ի հետ հարցազրույցում։ «Մեր միջուկային կարողությունները մեր գիտնականների մտքում են, այլ ոչ թե մեր օբյեկտներում», – նշել է նախագահ … Read more

Եկեղեցու դեմ գրոհի և այլ հակամարդկային քայլերի դեպքում անհապաղ պետք է սկսել Իմպիչմենտի պրոցես․ Վահե Հովհաննիսյան

Եկեղեցու դեմ գրոհի և այլ հակամարդկային քայլերի դեպքում անհապաղ պետք է սկսել Իմպիչմենտի պրոցես՝ հանրային լայն, մասնակցային մի պրոցես, որտեղ հարցադրումը կլինի՝ ոչ թե ո´վ կբերի պակասող ձայները, այլ՝ ինչպես բոլորով ապահովել անհրաժեշտ ձայները։ Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն․ Բոլոր խելոք մարդիկ արդեն հասկացել են, որ … Read more

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Եգիպտոսի ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին կայացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել միջպետական երկխոսության ակտիվացմանը: Լիահույս … Read more