Քննարկվել է Հայաստան-Բուլղարիա երկկողմ հարաբերությունների ընթացքը
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի հետ։ Հանդիպման մասին նախարարը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: «Քննարկեցինք Հայաստան-Բուլղարիա երկկողմ հարաբերությունների ընթացքը, օրակարգի ընդլայնման ու խորացման հնարավորությունները՝ քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, գիտատեխնիկական ոլորտներում։ Անդրադարձանք տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։ … Read more