Ընդգծվել է ՀՀ դիրքորոշումը՝ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Այս մասին հայտնում են ԱԽՔ-ի գրասենյակից: Արմեն Գրիգորյանը ցավակցություն է հայտնել Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի արդյունքում զոհվածների ընտանիքի անդամներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:  Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր: Արմեն Գրիգորյանն ընդգծել է … Read more

Ծաղկունք գյուղի մոտ գտնվող կամուրջը ժամանակավորապես փակ կլինի

Տ-3-34, Վաղարշապատ-Ծաղկունք-Հովտամեջ-Հայթաղ-Արշալույս-/Մ-5/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 1+640 հատվածում՝ Ծաղկունք գյուղի մոտ, գտնվող կամուրջը, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 18-ից ժամանակավորապես կփակվի երթևեկության համար։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: Տրանսպորտային միջոցների շրջանցը՝ ըստ ներկայացված սխեմայի։

Գործարկվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողնման համակարգը

Պետական եկամուտների կոմիտեն, մաքսային բարեփոխումների շրջանակում, շարունակում է արտաքին տնտեսական գործունեության դյուրինացմանն ուղղված աշխատանքները։  2025 թվականի ապրիլից ներդրվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ինքնաշխատ բացթողնման համակարգը, որի փորձնական գործարկման մեկնարկը տրվել էր անցած տարվանից։ Կատարելագործված վերլուծական գործիքակազմով և նոր՝ դյուրինացված չափորոշիշներով համալրված համակարգում, «Ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողում» մաքսային հսկողության ընթացակարգի կիրառման շրջանակի ընդլայնման … Read more

Իրանը խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիային

Իրանը դատապարտել է Իսրայելի հարձակումը Սիրիայի տարածքների վրա՝ շեշտելով, որ աջակցում է Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրառում է կատարել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Դժբախտաբար, սա չափազանց կանխատեսելի էր։ Ո՞ր մայրաքաղաքն է հաջորդը։ Իսրայելական կատաղի ռեժիմը սահմաններ չի ճանաչում և հասկանում է միայն մեկ լեզու։ Աշխարհը, այդ թվում՝ տարածաշրջանը, … Read more

Սարյան և Մոսկովյան փողոցներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ

Հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա – Սարյան փողոց խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:  Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, սակայն երթևեկության կազմակերպման փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից:  62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պողոտա –Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մաշտոցի … Read more

Բավարա՞ր է սաղմոսներ և Ավետարան կարդալը Եկեղեցու անդամ լինելու համար. Տեր Վրթանես քահանա Բաղալյան

Բյուրականի հոգևոր սպասավոր Տեր Վրթանես քահանա Բաղալյանը գրում է․ «Բավարա՞ր է սաղմոսներ և Ավետարան կարդալը Եկեղեցու անդամ լինելու համար։ Շատերը մտածում են, թե եթե տանը սաղմոսներ ու Ավետարան են կարդում, դրանով արդեն դառնում են լիիրավ Եկեղեցու անդամ։ Բայց իրականում դա դեռևս բավարար պայման չէ։ Քրիստոնյայի կյանքը միայն սաղմոս կարդալով չի կայանում, այլ՝ կենդանի և մշտական … Read more

Ո՞վ է ՀՀ տարածքում ճանապարհ «վարձակալելու» առաջարկի հեղինակը

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքն ասել է, որ Միացյալ Նահանգները առաջարկում է Հայաստանից վարձակալել ճանապարհահատվածը, որը կկապի Նախիջեւանը Ադրբեջանի հիմնական տարածքի հետ: Պատմում ենք Թոմ Բարաքի մասին, որը 40 տարվա ընթացքում տարբեր գործարքներ է կյանքի կոչել Դոնալդ Թրամփի համար:  Այս մասին գրել է Mediamax.am-ը: 1.    Ո՞վ է Թոմ Բարաքը: Թոմաս Ջոզեֆ Բարաք-կրտսերը ծնվել է 1947 … Read more

Երկրորդ օրն է այս ազգադավ նախադասությունը դարձել է ՔՊ-ի մեմ․ Զաքարյան

Երկրորդ օրն է այս ազգադավ նախադասությունը դարձել է ՔՊ-ի մեմ: «Վարչապետը վեհարանն այնպես է ազատելու, ինչպես ազատեց Հայաստանը Սերժ Սարգսյանի իշխանությունից»: Ո՞ւմ է այն ուղղված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը: «Օտար ուժերի ակտիվ աջակցությամբ, 2018թ. սանձազերծված գունավոր իշխանազավթումը վաղուց արդեն տվել է իր «դառը պտուղները»: Թուրքերն ու ադրբեջանցիները … Read more

Հաստատվել է «Հանրային առողջապահության անվտանգության գործողությունների ծրագիրը. ինչ է այն նախատեսում

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 17–ի նիստում հաստատեց «Հանրային առողջապահության անվտանգության գործողությունների ծրագիրը։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել հանրային առողջապահության բնագավառում նախատեսվող հիմնական միջոցառումները, այդ միջոցառումների իրականացման ժամկետները, պատասխանատու կատարող և համակատարող պետական կառավարման համակարգի մարմինները: Նախագծով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային առողջապահության անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգի մարմինների արտակարգ իրավիճակներին նախապատրաստության ու արձագանքման … Read more

Փաշինյանը «այո» ասաց թուրք-ամերիկյան ծրագրին. միջանցքը կփաթեթավորեն ներդրումների անվան տակ

Փաշինյանը «այո» ասաց թուրք-ամերիկյան ծրագրին. միջանցքը կփաթեթավորեն ներդրումների անվան տակ Երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ իր կառավարությունն երբևէ չի քննարկել և չի պատրաստվում քննարկել Հայաստանի տարածքով անցնող ճանապարհ, որը չի լինելու հայկական հսկողության ներքո։ Առաջին հայացքից՝ հնչեցված միտքը հստակ արտահայտում է ազգային շահերի պաշտպանություն։ Սակայն նույն ասուլիսի շարունակությունը ենթադրում է բոլորովին այլ ուղերձ. … Read more