Արմավիրցու խուզարկությամբ 22 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները հուլիսի 14-ին Եղվարդի խճուղում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչ 44 և 38 տարեկան երկու տղամարդու։ 38-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է տարբեր գույնի կպչուն ժապավենով 22 փաթեթ՝ ընդհանուր 55 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Պարզվել է, որ նա թմրանյութը ձեռք … Read more

Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից կամ չմասնակցի հաջորդ ընտրություններին․ Արա Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից կամ չմասնակցի հաջորդ ընտրություններին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։ «Այս մարդը չի կարող վարչապետ լինել։ Եթե նա մի փոքր մտածում է հայ ժողովրդի մասին, պետք է հենց հիմա ասի. «Գիտե՞ք ինչ, եթե այդպես է, ես հեռանում եմ»։ Սա միակ բանն է, որ ճիշտ … Read more

«Լավ սովորիր, որ լավ ապրես». Փաշինյանը կառավարության նիստին այս կարգախոսով պաստառ էր բերել. այն կփակցվի դպրոցներում

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաստառ պարզեց՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես», որը պետք է փակցվի առնվազն բոլոր նորակառույց դպրոցներում: «Մենք նախկինում ասում էինք, որ կրթության ռազմավարությունը մեզ համար կարևոր է, առանցքային է, անկյունաքարային է։ Բայց իմ կարծիքով, մենք այդ ձևակերպումը պետք է փոխենք և վերաձևակերպենք հետևյալ կերպ՝ կրթությունն է մեր ռազմավարությունը։ Բացարձակապես չկա այդպիսի … Read more

Օկուպացված Արցախում՝ Քաշաթաղի շրջանում, անտառային հրդեհ է բռնկվել

Օկուպացված Արցախում՝ Քաշաթաղի շրջանում, անտառային հրդեհ է բռնկվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ձերբակալվել է օկուպացված Սուս գյուղի 3 բնակիչ, որոնց պատճառով անտառային հրդեհը 14 հեկտար դժվարամատչելի լեռնային տարածք է կլանել։ Հրդեհը բռնկվել է անտառում, որից հետո արագ տարածվել է։

Իրաքի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել

Իրաքի Կութ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ AFP գործակալությունը հայտնել է 55 զոհի մասին։  Փրկարարները որոնում են անհետ կորածներին։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց. նրանց հստակ թիվը չի նշվում։  Առևտրի կենտրոնը բացվել էր 5 օր առաջ։ Հրդեհը բռնկվել է հուլիսի 16-ի ուշ երեկոյան և այժմ վերահսկողության տակ … Read more

ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան հարցն է․ Դմիտրի Պեսկով

ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան հարցն է. այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունն առ այն, որ ավելի հավանական է ՀՀ-ի դուրս գալը ՀԱՊԿ-ից, քան անդամակցության ապասառեցումը: «Բայց միևնույն ժամանակ նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությունով, այսինքն՝ նրանք վարում են տարբեր վեկտորային քաղաքականություն, ինչպես իրենց թվում է։ Բայց մենք, իհարկե, հետաքրքրված ենք … Read more

Կառավարության նիստի օրակարգում 44 հարց է, որից 41-ը չի զեկուցվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 17-ին, անցկացնում  է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 44 հարց, որից չի զեկուցվում 41-ը: Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը. – Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու և Կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն … Read more

Հակոբ Սիմիդյանն ինքն է խնդրել իրեն ազատել Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից

Շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Հակոբ Սիմիդյանն ինքն է վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրել իրեն ազատել նախարարի պաշտոնից։  Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ։  «Ես նախ ուզում եմ պարոն Սիմիդյանին շնորհակալություն հայտնել Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար։ Ուզում եմ ասել, որ պարոն Սիմիդյանը … Read more

Հունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպք

Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների  ուղղությամբ։ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար … Read more

Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի ԶՈՒ-ի համագործակցությանը վերաբերող հարցեր

ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարության համաժողովին մասնակցելու համար: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ համաժողովի շրջանակում ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեռ Շիլլի հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի … Read more