Ավտոցիստեռնը շրջվել է Ողջի գետը

Հուլիսի 16-ին, ժամը 21:39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ Ձագեձոր գյուղի մոտակայքում, բեռնատարը ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խմբեր և երկու մարտական հաշվարկ։ Տեղեկությունը սահմանված … Read more

Հայաստանի շահերից է բխում լինել ՌԴ-ի հետ, կարող եմ թվարկել 20 պատճառ. Արա Աբրահամյան

Հայաստանի շահերից է բխում լինել ՌԴ-ի հետ, կարող եմ թվարկել 20 պատճառ, թե ինչու մենք պետք է լինենք ՌԴ-ի հետ. այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: «Այժմ կան բազմաթիվ հարցեր, որոնցում Ռուսաստանը, և սա նորմալ է, իր ազգային շահերը դնում է ամեն ինչից վեր։ Նույնը պետք է … Read more

Քննարկվել են ՀԷՑ-ի կառավարման հետ կապված հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։  Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների ոլորտում առկա մի շարք արդիական խնդիրներ և դրանց կարգավորման հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ … Read more

ՄԻԵԴ-ը հարցում է ուղարկել ՀՀ-ին՝ կալանավորված Լիանա Հարությունյանի և նրա 8 ամսական երեխայի հարցով

ՄԻԵԴ-ը հարցում է ուղարկել ՀՀ-ին՝ ութ ամսական երեխայի՝ կալանավորված մոր հարցով: Այս մասին հայտնել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը: Նա նշել է,  ստացել են պաշտոնական նամակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից։ «Դատարանը հարցում է ուղարկել Հայաստանի Հանրապետությանը՝ Լիանա Հարությունյանի և մանկահասակ երեխայի պահման պայմանների վերաբերյալ` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում»,- հայտնում է Փոստանջյանը՝ կից ներկայացնելով նաև նամակի պատճենը։

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

Հուլիսի 16-ին, ժամը 12:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «Chevrolet», «VAZ» մակնիշների ավտոմեքենաները … Read more

Սիրիայում կառավարական ուժերի և դրուզ աշխարհազորայինների միջև մարտերը շարունակվում են. հաղորդվում է առնվազն 200 զոհի մասին

Սիրիայի հարավում կառավարական ուժերի և տեղի փոքրամասնության՝ դրուզ աշխարհազորայինների միջև մարտերը շարունակվում են, հաղորդվում է առնվազն 200 զոհի մասին. այս մասին հայտնում է  Bild-ը։ Կատաղի մարտերը բռնկվել են Սիրիայի բանակի և դրուզների ուժերի միջև: Պատճառը, ականատեսների վկայությամբ, նոր իշխանություններին աջակցող տեղացի բեդվինների և Սիրիայի հարավում գտնվող մի երիտասարդ դրուզի միջև կոնֆլիկտն էր: Ավելի ուշ տարածաշրջան են … Read more

Ավինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին:  Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ ընդգծելով, որ անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Երևանի քաղաքապետարանի ծրագրային համագործակցությունը ՄԱԿ-ի թիմի և ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների հետ, ինչպիսին է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ):  2026 թվականին Երևանը կհյուրընկալի COP 17-ը (ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի … Read more

Վեհարանն ազատելուց հետո ի՞նչն ես ուզում լիկվիդացնել, ի՞նչ մասշտաբի տնավերություն ես ուզում գործել. Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ Փաշինյանին

Ռուբեն վարդապետ Զարգարյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններից մեկին։ «Հայաստանը Սերժ Սարգսյանից ազատելուց հետո լիկվիդացրիր Արցախը, զոհաբերեցիր 5000 կյանք, տնավեր սարքեցիր 150000 արցախցիների, Վեհարանն ազատելուց հետո ի՞նչն ես ուզում լիկվիդացնել, քանի՞ հոգու ես ուզում զոհաբերել, ի՞նչ մասշտաբի տնավերություն ես ուզում գործել»,- գրել է վարդապետը։ Այսօրվա ասուլիսում Փաշինյանը  հայտարարել էր.  «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես … Read more

Կապանում կցորդիչով բեռնատարից մետաղյա հաստոցն ընկել է և հայտնվել երթևեկելի գոտում

Այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում Երևանի բնակիչ Արման Հ․-ի վարած «КамАЗ» մակնիշի կցորդիչով բեռնատարից ընթացքի ժամանակ մետաղյա հաստոցը ընկել է և վնասել նաև մեքենայի խցիկի հատվածը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Իսրայել Կացը Սիրիայի կառավարությանը սպառնացել էր ցավոտ հարվածներով

Համացանցում հայտնվել են Իսրայելի՝  Դամասկոսում Սիրիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի համալիրին հարվածի կադրերը: Դրանք ցուցադրվել են ուղիղ եթերի ժամանակ: Ըստ հայտարարության՝ հարձակման թիրախը համալիրի մուտքն էր։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Սիրիայի կառավարությանը սպառնացել էր «ցավոտ հարվածներով». «Դամասկոսին ուղղված ազդանշաններն ավարտվել են, հիմա ցավոտ հարվածների ժամանակն է։ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի ակտիվ գործողություններն Աս-Սուվեյդայում՝ … Read more