Ե՞րբ կկայանա ԱՊՀ Տնտեսական խորհրդի հերթական՝ 109-րդ նիստը
ԱՊՀ Տնտեսական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 3-ին Մոսկվայում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտնել է Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ «ԱՊՀ Տնտեսական խորհրդի հերթական՝ 109-րդ նիստը որոշվել է անցկացնել ապրիլի 3-ին Մոսկվայում՝ Առևտրի միջազգային կենտրոնում», – ասել է նա այդ խորհրդի նիստում: