Երևանում բախվել են «Toyota»-ն, «Mitsubishi»-ն և և «Renault»-ը

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Շիրակի փողոցում՝ դեպի Աերացիա տանող ճանապարհին, բախվել են «Toyota», «Mitsubishi» և «Renault» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն:  Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները:  Վիրավորներից մեկը ժամեր անց է դիմել հիվանդանոց:

Ռուս և գերմանացի քաղաքական գործիչները գաղտնի հանդիպել են Աբու Դաբիում

Գերմանացի լոբբիստներն ու նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչները գաղտնի հանդիպումներ են անցկացնում Կրեմլի վստահելի անձանց հետ կապեր հաստատելու համար, հայտնել է Deutche Welle-ը։ Հրատարակության տվյալներով՝ գերմանական կողմից, այլոց թվում, եղել են Դաշնային կանցլերի նախկին ղեկավար Ռոնալդ Պոֆալան, Բրանդենբուրգի նախկին վարչապետ Մաթիաս Պլացեկը և Գերմանա-ռուսական ֆորումի գործադիր տնօրեն Մարտին Հոֆմանը։ Ռուսական կողմից՝ «Գազպրոմի» վերահսկիչ խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովը և … Read more

Թրամփը նախատեսում է Սուրբ Ծննդից առաջ հայտարարել Գազայի կառավարման և «Խաղաղության խորհրդի» մասին

Թրամփը նախատեսում է Սուրբ Ծննդից առաջ հայտարարել, որ Գազայի խաղաղության գործընթացը մտնում է իր երկրորդ փուլ և ներկայացնել անկլավի կառավարման նոր կառուցվածքը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ երկու պաշտոնյաների և գործընթացին անմիջականորեն ներգրավված արևմտյան աղբյուրին։ Համաձայնագրի երկրորդ փուլը նախատեսում է իսրայելական զորքերի հիմնական մասի դուրսբերումը Գազայի հատվածից, միջազգային կայունացման ուժերի ներդրում և նոր կառավարման կառուցվածքի մեկնարկ։ … Read more

ՀՅԴ-ն նշում է հիմնադրման 135-ամյակը

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նշում է հիմնադրման 135-ամյակը, ինչի առթիվ դեկտեմբերի 6-ին կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում։ Այս մասին հայտնում է  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակը: «Այն համախմբելու է կուսակցության անդամներին, համակիրներին, ինչպես նաև պետական, քաղաքական ու հասարակական գործիչներին։ Այս տարի միջոցառումն անցկացվում է «Հանուն հայի, հանուն պետության» կարգախոսի ներքո՝ ընդգծելով ՀՅԴ աշխարհայացքը, գաղափարական հիմքերը … Read more

Արմավիրում «Mitsubishi Pajero»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Շահեն Պ.-ն իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան գյուղի կենտրոնական փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Ծաղիկ Գ.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն, … Read more

Արմինե Մկրտումյանի uպшնության գործով 1 անձ ձերբակալվել է․ վերջինս խոստովանել է հանցագործությունը

Դեկտեմբերի 3-ին Վաղարշապատի համայնքային ոստիկանները Գրիբոյեդով բնակավայրի դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են դի։Քրեական ոստիկանության գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները, համայնքային ոստիկանների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մահացածը 1983 թվականի ծնված Արմինե Մկրտումյանն է։ Նրա անհետ կորելու մասին հաղորդվել էր դեկտեմբերի 1-ին։ Դեկտեմբերի 4-ին Մեծամոր քաղաքում հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և … Read more

Պապիկյանը ՄԹ պաշտպանության գծով պետական նախարարի հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր

Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերին և Հայաստանում բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդ, մայոր Թոմաս Շորլանդ Բոլին: Հանդիպմանը ներկա էին նաև Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն ու Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա … Read more

Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան

Եկեղեցու դեմ հարձակում իրականացնելով՝ Նիկոլ Փաշինյանը կատարում է Ադրբեջանից ստացված հրահանգը։ Այս մասին դատարանի բակում ասել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը՝ մեկնաբանելով Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը։