Ծանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են՝ կաթողիկոսի անունը զեղչվի

«Տեր Ռուբեն անունով մի քահանա ահազանգում է այն մասին, որ ԱԱԾ-ն գնացել է իր մոտ և առաջարկել է, որ պատարագի ժամանակ, որը հավանաբար տեղի է ունենալու առաջին կիրակի օրը, Վեհափառի անունը չհնչեցնի, ասում է՝ եկան ասեցին բա Տեր հայր ջան խնդրում ենք Վեհափառի անունը չտաս: Այս քահանան եթե օրինակ լիներ ընդդիմադիր հայացքներով քաղաքացի, ինչ-որ տեղ … Read more

Գուցե բանակցեիք եւ 20 թվականին չլինե՞ր պատերազմ. հարց Փաշինյանին

«Մենք երբեք չենք հրաժարվել բանակցել»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով լրագրողի այն դիտարկումը, թե՝ «Այնպիսի տպավորություն է՝ միայն այն պատճառով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկի վերնագիրը եղել է ՀՀ նախագահին, ոչ թե վարչապետին՝ ի դեմս ձեզ, դուք մերժել եք բանակցել։ Գուցե բանակցեիք և դրա արդյունքում չլիներ 20թ․ պատերազմը և ունենայինք Արցախ»։ … Read more

Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը նշում է իր երկամյա գործունեությունը՝ նվիրված Վերադարձի Իրավունքի պաշտպանությանը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԳ նախկին նխրար Վարդան Օսկանյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Երկու տարի առաջ՝ 2023 թ. դեկտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը հիմնեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը։ Հանձնախմբին վերապահվեց պաշտպանել Ղարաբաղի … Read more

Արարատ Միրզոյանը Վիեննայում շփումներ է ունեցել Թուրքիայի և այլ մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ

Միրզոյանը Վիեննայում շփումներ է ունեցել Թուրքիայի և այլ մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ: Այս մասի տեղեկանում են ՀՀ ԱԳՆ-ից տարածած հայտարարությունից: «ԵԱՀԿ 32-րդ նախարարական համաժողովի բացման արարողության ժամանակ նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել մասնակից պետությունների գործընկերների հետ»,-ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Վիեննայում է: Նախարար Միրզոյանը մասնակցել է … Read more

Մեծ Բրիտանիան և Նորվեգիան պաշտպանական համաձայնագիր են կնքել

Մեծ Բրիտանիան և Նորվեգիան նոր խոշոր պաշտպանական համաձայնագիր են կնքել, որի նպատակն է հակազդել Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում Ռուսաստանի սուզանավերի ներկայացրած սպառնալիքին:  Մեծ Բրիտանիայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր համաձայնագրի շրջանակում առնվազն 13 ռազմանավից բաղկացած համակցված նավատորմը, որը կհզորացվի ինքնավար համակարգերով, կհետապնդի ռուսական սուզանավերը և կպաշտպանի կարևորագույն ենթակառուցվածքներն Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում: «26-րդ տիպի … Read more

Վաշինգտոնի Խաղաղության ինստիտուտը այժմ կրում է նախագահ Թրամփի անունը

Պետդեպարտամենտը վերանվանել է Վաշինգտոնում գտնվող Միացյալ Նահանգների Խաղաղության Ինստիտուտը (USIP) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով, հայտարարել է գերատեսչության մամուլի ծառայությունը X սոցիալական մեդիա հարթակում։ «Հաստատությունը վերանվանվել է «Դոնալդ Թրամփի Խաղաղության Ինստիտուտ» անունով, քանի որ, ըստ հայտարարության, Պետդեպարտամենտը որոշել է արտացոլել մեր երկրի պատմության մեջ մեծագույն բանակցողի անունը», ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։ Ըստ Washington Post-ի՝ … Read more

ԵԱՀԿ Մինսկի խմբի փակումն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացին․ ԵԱՀԿ գործող նախագահ

ԵԱՀԿ Մինսկի խումբը փակելու որոշումը կենսական քայլ է, որն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը: «Ես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում դրական առաջընթացի ականատեսն եմ դարձել։ Օգոստոսին մենք որոշում կայացրեցինք փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված … Read more

Գերմանիայի նախագահը՝ Գերմանիա–Մեծ Բրիտանիա գործընկերության խորացման օգտին

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես է եկել Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի միջև գործընկերային հարաբերությունների զարգացման համար նոր հիմք ստեղծելու օգտին։ «Մենք ցանկանում ենք մեր գործընկերությունը դնել նոր հիմքի վրա։ Մենք ցանկանում ենք, այսպես ասած, ամրապնդել մեր հարաբերությունների ենթակառուցվածքները», –  ասել է Շտայնմայերը՝ ելույթ ունենալով Վինձորի ամրոցում կայացած հանդիսավոր ընդունելության ժամանակ։  «Brexit-ը դարձավ կարևորագույն շրջադարձային հանգամանք։ … Read more

Լավ չեմ գնահատում ծխելու երևույթը, բայց արգելք չենք կարող բանակում դնել. Պապիկյան

Հայկական բանակում զորակոչիկների մոտ 67%-ը ծխում է։ Այս մասին դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նիստում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ «Ավելին, նրանց զգալի մասը սկսել է ծխել բանակում ծառայելուց հետո», – ասել է Սարգսյանն ու հավելել. Ավելին, պատգամավորը նշել … Read more

Պապիկյանը սխա՞լ է հասկացել զինվորական ատեստավորման իմաստը

«Ընդհանուր առմամբ Զինված ուժերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են իրավիճակից ելնելով, բայց ազգային անվտանգության բացակայության այս նոր իրավիճակի պայմաններում մի քիչ մտահոգիչ է, որովհետև նաև հիմնավորման մեջ որոշակի հաշվարկների անհրաժեշտություն ունեն: Բայց ատեստացիոն համակարգը անհավասար պայմաններ է ստեղծում բանակում, ինչ առումով. օրինակ՝ երկու հավասարաչափ պաշտոններ հրամանատարը մեկը հանձնում է, մեկը չի հանձնում: Չհանձնածի գումարտակը, օրինակ, ավելի … Read more