Ատեստավորված զինվորականի աշխատավարձը 205-400 հազար դրամ ավելացել է. Պապիկյան
Հայաստանում, սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից, պարտադիր զինվորական ծառայության տևողությունը կկրճատվի վեց ամսով։ Այս մասին դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նիստում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Օրենքի փոփոխությունը նախատեսում է պարտադիր ծառայության տևողության կրճատում՝ պայմանագրային զինծառայողների թվի ավելացման միջոցով: Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին … Read more