Ավտովթար Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհին. կա տուժած

Մայիսի 11-ին, ժամը 22:37-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ … Read more

Ընդդիմադիր թևն այլևս չի խոսում ԼՂ-ից, Կարսից, դա Իրական Հայաստանի հաղթանակի վառ վկայությունն է․ Ալեքսանյան

«Խիստ ողջունում եմ, որ ԱԺ ընդդիմադիր թևը լիովին ու ամբողջությամբ ընդունել է ՀՀ գաղափարախոսությունը»։ Այս մասին Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նա արձանագրեց նաև, որ ընդդիմադիր թևն այլևս չի խոսում Լեռնային Ղարաբաղից, չի խոսում Կարսից, չի խոսում այլ բաներից, որոնք ՀՀ-ից դուրս են, խոսում է … Read more

Գազամատակարարման պլանային դադարեցում Երևանի որոշ հասցեներում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան, Կորյունի, Մաշտոցի, Ամիրյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի, Ա. Պետրոսյան, Ա.Խանջյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լուկաշին փողոցի, Շահումյան 16-րդ փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է … Read more

Ի՞նչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքից․ մանրամասներ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում պատասխանելով  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցի ներկայացրեց, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ է պահանջում բռնագանձել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից:  «Պատասխանողներ Ռոբերտ և Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից և Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից և Վիգեն Չատինյանից … Read more

Քաթարի թագավորական ընտանիքը պատրաստվում է Թրամփին 400 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռ նվիրել

Քաթարի թագավորական ընտանիքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրելու է մոտ 400 միլիոն դոլար արժողությամբ Boeing 747-8 ինքնաթիռ, որն անվանում են «թռչող պալատ»։ Թրամփը կկարողանա օգտագործել այն մինչև իր պաշտոնը լքելը, այդ ժամանակ ինքնաթիռը կուղևորվի նախագահական ֆոնդ, հաղորդում է ABC News-ը՝ վկայակոչելով գործարքին ծանոթ աղբյուրներին։ Սպիտակ տունը և արդարադատության նախարարությունը որոշել են, որ նվերը կաշառք չէ, … Read more

Կոտայքում «ՈՒԱԶ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա՝ բախվել այլ մեքենայի

Մայիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 121 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Գեղամ Համբարձումյանը իր վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի ավտոմեքենայով, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա դեպի Երևան ընթացող, Կոտայքի … Read more