Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը՝ տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելը

Մայիսի 11-ին դանակահարություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:50-ի սահմաններում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ «Եղեգնաձոր»-ի շտապօգնության բուժօգնության խումբը ժամը 15:20-ի սահմաններում իրենց մոտ է տեղափոխել «մարմնի տարբեր հատվածներում դանակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ մի քաղաքացու: … Read more

Հորդառատ անձրև, ամպրոպ, կարկուտ, քամի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, որ մայիսի 13-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։  Մարզերում մայիսի 12-ի և 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ։ … Read more

Այլևս չեմ կատարում ԲՏԱ նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները. Տերտերյան

Կարինե Տերտերյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի մամուլի քարտուղարի և հասարակության հետ կապերի բաժնի պետի պարտականությունների կատարումը: Նա այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով, որ տեխնոլոգիական ոլորտի հետ կապը չի դադարեցնում։ «Կարծում եմ դեռ հնարավորություններ կլինեն շարունակելու համագործակցությունը՝ նոր ձևաչափով և նոր նախաձեռնություններով»,- գրել է նա: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել … Read more

Անհետ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները վերսկսվել են, ստուգվել է պապի հեռախոսին ստացված զանգը

Մայիսի 12-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են Մարմարիկում մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ որոնողական աշխատանքներին ներգրավված են մեծաթիվ ուժեր Փրկարար ծառայությունից և Ոստիկանությունից: Անդրադառնալով երեխայի պապիկի հեռախոսահամարին ստացված զանգին, երբ երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել՝ ՆԳՆ մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ ճշտվել է ահազանգողի ինքնությունը. երեխայի կորելու … Read more

Հայաստանի ներկայացուցիչ Պարգը՝ «Եվրատեսիլ 2025»-ի պաշտոնական բացման արարողությանը

Մայիսի 11-ին Բազելում կայացել է «Եվրատեսիլ 2025»-ի փիրուզագույն գորգի արարողությունը, որով պաշտոնապես ազդարարվում է մրցույթի բացումը: 37 երկրների արտիստները, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող Պարգը, քայլել են գորգի վրայով, լուսանկարվել երկրպագուների հետ ու պատասխանել լրագրողների հարցերին: Արտիստներից յուրաքանչյուրը ներկայացել է հետաքրքիր կերպարով: Պարգն իր ելույթից մի քանի կադրով կիսվել է սոցցանցերի էջերում: Պարգն ընտրել էր սպիտակ ջինսե … Read more