Եղանակը կտրուկ կփոխվի, կցրտի 8-10 աստիճանով. սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ

Մարզերում մայիսի 11-ի ցերեկը, 12-ին շրջանների մեծ մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 11-15-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում են հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 … Read more

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների, բայց միայն զինադադարի հաստատումից հետո. Զելենսկի

Ռուսաստանը պետք է մայիսի 12-ից հաստատի լիարժեք, տևական և հուսալի զինադադար, միայն դրանից հետո Ուկրաինան պատրաստ կլինի բանակցություններին, ասել է Վլադիմիր Զելենսկին՝ ի պատասխան Կրեմլի առաջարկի։ «Սպանությունները նույնիսկ մեկ օր շարունակելու իմաստ չկա: Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կհաստատի հրադադար՝ ամբողջական, տևական և հուսալի՝ սկսած վաղվանից՝ մայիսի 12-ից, իսկ հետո Ուկրաինան պատրաստ է հանդիպման»,- մայիսի 11-ին … Read more

Աղեկյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու, նվաստացնելու վերաբերյալ պնդումները կեղծ են. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է «Ֆեյսբուք»-ում Զարուհի Փոստանջյանի կողմից արված պնդումներն այն մասին,, թե օրերս Գյումրիում ձերբակալված Լիլիթ Աղեկյանինո ստիկանության բաժնում խոշտանգել են, նվաստացրել: «Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակման հետ կապված, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ», հայտնում եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նշված անձը քննիչի որոշման հիման վրա … Read more

Մակրոնը Զելենսկու հետ ուղիղ բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը անբավարար է անվանել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունները վերսկսելու Պուտինի առաջարկն անվանել է «առաջին քայլ, բայց անբավարար», հայտնում է AFP-ն։ «Անվերապահ զինադադարին բանակցություններ չեն նախորդում: Պուտինը ելք է փնտրում, բայց ցանկանում է ժամանակ շահել»,- ասել է նա լրագրողներին Լեհաստանի Պրշեմիսլ քաղաքում՝ Կիևից տուն վերադառնալու ճանապարհին: Նախօրեին Մակրոնը Ուկրաինայի մայրաքաղաքում մասնակցել է «կամավորների կոալիցիայի» … Read more

Պուտինն Ուկրաինային ուղիղ բանակցություններ է առաջարկել Ստամբուլում. ինչ է նա ասել գիշերային իր ուղերձում

Ռուսաստանն առաջարկել է Ուկրաինային ուղիղ բանակցություններ վարել առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության և սպասում է Կիևի և նրա արևմտյան գործընկերների արձագանքին։ Նախագահի ելույթը հնչել է Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Մոսկվայում անցկացվող տոնակատարությունների ֆոնին, որին մասնակցել են ավելի քան 30 երկրների պատվիրակություններ։ Պուտինը, մասնավորապես, նշել է Չինաստանի, Վիետնամի … Read more

Վարչապետը հեծանվային զբոսանք է ունեցել Կապանում. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեծանվային զբոսանքից տեսանյութ էրապարակել: Այս անգամ նա հեծանիվ է վարել Կապանում, որտեղ մայիսի 10-ին ընթացել է «Կրթվելը նորաձև Է» շարժման հերթական հանդիպումը: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 107 դիտում

Երևանի Պոպովի փողոցում ավտոմեքենայում պայթյուն է եղել. կա տուժած

Մայիսի 10-ին՝ ժամը 21։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ … Read more

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվեք. Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է առաջիկա օրերին սպասվող եղանակային փոփոխությունների մասին: «Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, 17-ից՝ վերադառնում մայիս: Տրամադրվեք…»,- գրել է նա: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 148 դիտում

Կամ մենք կջախջախենք և ոտնակոխ կանենք Քոչարյան-Սարգսյան բուրգը, կամ նրանք մեզ կոչնչացնեն. Բաբաջանյան. տեսանյութ

Տևական ժամանակ էր՝ լրատվական-տեղեկատվական դաշտում Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան «փոխհրաձգություն» էր: Շախմատային լեզվով ասած՝ կողմերը միմյանց դեմ էին հանել «թագավորին ու թագուհուն». Մամիջանյան-Խամոյան զույգը ամենօրյա ռեժիմով, գրառումներով ու հայտարարություններով փորձում էր սեփական առաջնորդից կերտել «թագավոր»՝ հակառակորդ թևի առաջնորդին դարձնելով, կրկին շախմատային լեզվով ասած, «պեշկա» կամ շարքային «զինվոր»: Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև կրքերը կարծես թե … Read more

Կապանում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը` լի անկեղծ հարցերով, բովանդակալից զրույցներով. Հակոբյան

Ջերմ ու ոգեշնչող մթնոլորտում մայիսի 10-ին Կապանում կայացել է «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը` լի անկեղծ հարցերով, բովանդակալից զրույցներով ու նոր մտքերով։ Այս մասին սոցցանցի իր էջում գրում է Աննա Հակոբյանը՝ ընդգծելով. «2025 թվականը՝ նորովի կրթվելու տարի»: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 59 դիտում