Եվրոպական միություն-Հայաստան հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոսի ուղերձը

Հայաստանում եվրոպական միության գրասենյակը հրապարակել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձը Եվրոպայի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Մայիսի 9-ին մենք նշում ենք Եվրոպայի օրը` եվրոպական միասնության և Եվրոպայում ու ամբողջ աշխարհում խաղաղության օրը։ Յոթանասունհինգ տարի առաջ՝ 1950 թվականին Շումանի հռչակագրով, Եվրոպան կատարեց գիտակցված ընտրություն՝ հակամարտության և պառակտման փոխարեն ընտրելով խաղաղությունն ու հաշտեցումը։ Այս կերպ, մենք … Read more

Հայ վետերանները զորահանդեսը դիտել են Նիկոլ Փաշինյանի կողքին՝ նրա տաղավարից

Հայ վետերաններ Ռոզալիա Աբգարյանը, Ներսես Սիմոնյանը, Խաչիկ Հովակիմյանը և Վոլոդյա Գսպոյանը Մոսկվայի Կարմիր հրապարակում մասնակցել են Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին: Նրանք նստած են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված շարքում՝ նրա և Լուկաշենկոյի տաղավարում: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 92 դիտում

Փոքրիկ Տիգրանի ծննդյան օրն է․ որոնողական աշխատանքները վերսկսվել են նույն ինտենսիվությամբ

Մայիսի 9-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։ «Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են … Read more

Առաջիկա օրերին սպասվում են անձրև ու ամպրոպ, որոշ վայրերում՝ կարկուտ. կցրտի 4-6 աստիճանով

Մարզերում մայիսի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի և 12-ի գիշերը առանձին շրջաններում, 11-12-ի ցերեկը, 13-14-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-14-ին առանձին հատվածներում հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում են հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի … Read more

Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է վետերան պապին՝ իր անվանակից Սուրեն Պապիկյանին: «Վետերան պապս՝ ավագ Սուրեն Պապիկյանը, այսօր կբոլորեր իր 100 տարին։ Նա մեզ համար ոչ միայն ընտանիքի ավագն էր, այլև մի մարդ, ում կյանքի ուղին կարևոր օրինակ է եղել՝ արժանապատվության, պարտքի զգացման և համեստության։ Նրա խիզախությունն ու մարդասիրությունը փոխանցվել են մեզ … Read more

Ավելի մեծ ստորացում կլիներ, եթե մեր բանակի սպաներից մեկը պատվի առներ դավաճանած նախկին դաշնակցին. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի մասնակցությանը Մոսկվայի զորահանդեսին ու տարբեր երկրների սպաների՝ դրան մասնակցությանը: «Հայաստանի Գործադիր իշխանության ղեկավարի մասնակցությունը այս զորահանդեսին ամոթալի էր ու վնասակար։ Բայց ինձ համար էլ ավելի մեծ ստորացում կլիներ, եթե մեր բանակի սպաներից մեկը պատվի առներ մեզ դավաճանած, գցած նախկին դաշնակից … Read more

ՀՀ վարչապետը Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է եղել Հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակի զորահանդեսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Մինչ այդ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀՀ վարչապետին և զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած այլ երկրների ղեկավարներին։ Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 113 … Read more

«Պատասխանատու» մամուլը երկինք-երկիր է թնդացնում, տեղադրում եմ այս լուսանկարը. Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է մամուլի հրապարակումներին: ««Պատասխանատու» մամուլը երկինք-երկիր է թնդացնում, թե բա՝ տեսա՞ք, Չինաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին չբարեւեց: Քանի որ խոսքը ոչ թե Նիկոլ Փաշինյան անձին, այլ Հայաստանի վարչապետին, ՀՀ հեղինակությանն է վերաբերում, տեղադրում եմ այս պաշտոնական լուսանկարը»,- գրել է Աթանեսյանը: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել … Read more

Պապոյանն այցելել է Արարատի մարզի կարկուտից տուժած բնակավայրեր, ծանոթացել կրած վնասներին. լուսանկարներ

Մայիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին, գնահատել իրավիճակը և քննարկել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները։ Նախարարը եղել է Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Մրգանուշ, Աբովյան և Ջրաշեն բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, ինչպես նաև գյուղացիների խնդիրներին ու սպասումներին։ Գևորգ Պապոյանին ուղեկցել … Read more

«Յուքոմ», «Սպայկա», «Մեծ անիվ», «Ջերմուկ». ի՞նչ ընկերություններ են առնչվում Մինասյանի փողերի լվացման վարույթին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրել է Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին առնչվող վարույթից որոշակի մանրամասներ: Նա մանրամասնել է, թե ինչ մեղադրանքների մասին է խոսքը գնում: Ըստ դատախազի՝ միայն Մինասյանին է վերագրվում 76 դրվագ, 76 առանձին միավոր, որոնց մեջ ներառված են հանցավոր կազմակերպություն ստեղծելն ու ղեկավարելը, առանձնապես խոշոր … Read more