Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) հարկաբյուջետային և ծախսային շրջանակը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել ընթացիկ տնտեսական զարգացումների, մակրոտնտեսական կանխատեսումների սցենարների, հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների և ծախսային շրջանակի վերաբերյալ։ Նախարարը ներկայացրել է մակրոտնտեսական միջավայրի հիմնարար ցուցանիշները, այդ թվում՝ … Read more

Վարդապետյանը մանրամասներ է հայտնել ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ գործից

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում մանրամասներ է հայտնել ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ գործից: Նա նշել է, որ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում մի շարք հոդվածներով իրականացվող քրեական վարույթի շրջանակներում քննվում են ԱՆԻՖ-ի աշխատակիցների բարձր աշխատավարձեր և պարգևավճարներ ստանալու, «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ /Ֆլայ Առնա/, … Read more

Անհետ կորած 34-ամյա տղամարդը հայտնաբերվել է. որտեղ է եղել նա

Մայիսի 6-ին հաղորդվել է Հրազդանի բնակիչ 34-ամյա տղամարդու անհետ կորելու մասին: ՆԳՆ ոստիկանության հաղզորդագրության համաձայն՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում մայիսի 7-ի առավոտյան նա հայտնաբերվել է Սևան համայնքի Զովաբեր բնակավայրում: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 156 դիտում

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Ռադիկ Մարտիրոսյանի հիշատակին. լուսանկարներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայում ներկա է գտնվել ԳԱԱ նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի վերջին հրաժեշտի արարողությանն ու հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: «Հայկական … Read more

Կրկին սև ծուխ. կոնկլավը երկրորդ անգամ չի կարողացել ընտրել Հռոմի նոր պապին

Վատիկանում Սիքստինյան կապելլայի ծխնելույզից երկրորդ անգամ սև ծուխ է բարձրացել, ինչը նշանակում է, որ  կոնկլավը կրկին չի կարողացել համաձայնության գալ և  նոր Հռոմի պապ չի ընտրել, գրում է Bild-ը: Մայիսի 7-ին Վատիկանի Սիքստինյան կապելլայում մեկնարկել է նոր Հռոմի Պապի ընտրության քվեարկությունը՝ կոնկլավը, որն ընթանում է փակ դռների հետևում՝ խիստ գաղտնիության պայմաններում: Նույն օրը երեկոյան կոնկլավն արդեն … Read more

Նկատի է ունեցել իրավապահ համակարգի միջոցով. Գրիգորյանը՝ «ԱԱԾ պադվալները լցնելու» հայտարարության մասին

«Ամենայն հավանականությամբ իրավապահ համակարգի միջոցով է նկատի ունեցել»: Այսպես պատասխանեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հարցին՝ կապված ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ, որով նա, դիմելով ընդդիմադիրներին, ասել էր՝ եթե առաջնորդվենք մամուլի հրապարակումներով, «ձեզ պիտի տանենք ԱԱԾ պադվալները լցնենք»:  Նա հերքեց պնդումները, թե նման վարքով գործող իշխանությունը գնում է նախկինների ճանապարհով և հավելեց, որ … Read more

«Հոկտեմբերի 27»-ի գործն ակտիվ նախաքննության փուլում է․ Աննա Վարդապետյան

«Հոկտեմբերի 27»-ի քրեական գործի քննությունը ակտիվ նախաքննության փուլում է և իրականացվում է պատշաճ դատախազական հսկողության ներքո։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն դիտարկմանը, թե «Հոկտեմբերի 27»-ի գործով ընթացքի մանրամասները դուրս են մնացել գլխավոր դատախազի հաղորդումից: Աննա Վարդապետյանը պարզաբանեց՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբերյալ տեղեկատվություն … Read more