Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում որևէ նոր բան չկա. Գրիգորյան

«Կոռուպցիան մենք համարում ենք մեր ազգային անվտանգությանը սպառնալիք. դրա համար Անվտանգության խորհրդի գրասենյակը սրանով ևս զբաղվում է»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:  Նա ավելացրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում որևէ նոր բան չկա: «Խաղաղության պայմանագրի բանակցություններում որևէ նոր բան չկա, այն, ինչ հրապարակային եղել է, կարելի է … Read more

Մասնակցությունը պայմանավորված է միայն հարգանքի տուրքով․ Սիմոնյանը՝ վարչապետի Մոսկվա մեկնելու մասին

Ինչո՞ւ Հայաստանը զորախումբ չի ուղարկում Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հարցին անդրադարձավ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով՝ տեղյակ չէ, հարցը իր տիրույթում չէ: «Կարծում եմ՝ վարչապետի մասնակցությունը պայմանավորված է միայն և միայն հարգանքի տուրքով: Մենք վետերաններ ունենք, չենք կարող նրանց արածը ուրանալ, մեր պատգամավորներից էլ են գնացել մասնակցելու շքերթին»,- … Read more

Քոչարյանի վարկանիշից խոսելիս միշտ հիշեք՝ ընտրություններում մրցակցին երբեք չի հաղթել․ Սիմոնյան

«Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի մասին խոսելիս միշտ պետք է հիշել, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահական բացարձակ իշխանություն ունենալու ժամանակ չի կարողացել երբևիցե իր մրցակիցներին՝ նորեկ մրցակիցներին, քաղաքական դաշտում հաղթել»։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե ՀՀ վարչապետի վարկանիշը ցածր է, փոխարենը բարձր է Ռոբերտ Քոչարյանինը։ «Դա … Read more

Նոր Նորքի թաղապետը չպետք է պաշտոնավարի, բայց ինչ ասում է Արամ Սարգսյանը, ճիշտ է ասում․ Սիմոնյան

«Իմ կարծիքով՝ «Հանրապետություն» կուսակցությունը եթե հետևություն չարեց և իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցրեց, ինչպես մի 6 ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց և վստահություն ստացավ ժողովրդից, դրա հակառակն է ստանալու»։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպին։ «Իրենք մեր գործընկերներն են, … Read more

Ապրիլի 26-ից ջրանցքում որոնվող Իրանի քաղաքացու դին հայտնաբերվել է

Մայիսի 8-ին՝ ժամը 11:42-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ ջրանցքում, դի է նկատվել։ ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու … Read more

Պատերազմը գցեցին մեր ջեբն ու գնացին, չէինք պատկերացնում, որ այդ աստիճանի կարելի է ՀՀ-ին վերաբերվել․ Սիմոնյան

«Իշխանությունը Երևանի կենտրոնում դրել 10 հոգի մարդ է գնդակահարել, վերջում էլ հայլուրով ցույց էին տալիս, որ վառված կրակի մեջ շպրիցներ էին գցել, որ ստեղ նարկամաններ կան․ և դա մեր քաղաքական կապիտա՞լն է»։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հայտարարությանը, թե Մարտի 1-ը ներկայիս իշխանության քաղաքաակն կապիտալն … Read more

Մարդկանց հետևից գնալու է դատախազը, որոնք 2008-ին զորք են մտցրել Երևան, գնդակահարել երևանցիներին. Սիմոնյան

«Մամուլով մի բան գրելով և հետոո գնալով այդ մարդկանց վերցնելով գցելով պադվալը, դա բերելու է նոր Սերժ-Քոչարյանական ռեժիմի»։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով երեկ ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ընթացքում առաջացած լարվածության մասին, երբ ՀՀ վարչապետը դիմելով ընդդիմության ներկայացուցիչներին, նկատել էր՝ «Եթե մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղան էինք հանել և արտաքսել էինք Հայաստանից ընդհանրապես», … Read more

Հունիսից մինչև օգոստոս Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ

2025 թվականի հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Այս մասին որոշումն ընդունվել է Կառավարության մայիսի 8-ի նիստում։ Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմա­կան ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերա­պատրաստ­­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, … Read more