ՀՀ-ն երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը․ Արարատ Միրզոյան. տեսանյութ

ՀՀ-ն երբեք չի ճանաչել ԼՂ Հանրապետությունը: ԽՍՀՄ կազմալուծման գործընթացին գրեթե միաժամանակ Ալմա Աթայի հռչակագրի ստորագրմամբ ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմաններով: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին՝ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Ավելին՝ փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու այս շատ հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է ԼՂ … Read more

Թուրքիայի և Միացյալ Թագավորության միջև մեկնարկել են Ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունները

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Լոնդոն կատարած այցի շրջանակում հանդիպել է Միացյալ Թագավորության առևտրի նախարար Ջոնաթան Ռեյնոլդսի հետ։ Բոլաթը հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայի և Միացյալ Թագավորության միջև Ազատ առևտրի համաձայնագրի (ԱԱՀ) երկարաձգման շուրջ բանակցությունների առաջին փուլը նախատեսվում է սկսել հուլիսին։ Թուրք նախարարը հայտնել է, որ Ռեյնոլդսին հրավիրել են Թուրքիա … Read more

«Կրթվելը նորաձև է» շարժման յուրահատուկ հանդիպումը Մատենադարանի լեփ-լեցուն դահլիճում՝ 3 բանախոսությամբ

«Կրթվելը նորաձև է» շարժման մայիսի 7-ի հանդիպումը տեղի է ունեցել Մատենադարանի լեփ-լեցուն դահլիճում` 3 բանախոսությամբ։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է Աննա Հակոբյանը: ««Ոչ թե բախտ, այլ՝ կամք» «Կենտրոնում մարդն է» «Մնացել ենք 5-րդ դարում» Այս բանախոսությունները հնչեցին այսօր՝ Կրթվելը նորաձև է շարժման հերթական միջոցառման ժամանակ։ Շնորհակալ եմ «Արտ լանչ» ցանցի համահիմնադիր, գործարար Բակուր Մելքոնյանին … Read more

Ձերբակալություն «Գյումրի» ԲԿ-ում. բաժնի վարիչը ապօրինի վարձատրություն է ստացել

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում մայիսի 7-ին ձերբակալվել է «Գյումրի» բժշկական կենտրոնի բաժիններից մեկի վարիչը`ապօրինի վարձատրություն ստանալուց անմիջապես հետո իրականացված գործողության արդյունքում։ Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Մեր տեղեկություններով ձերբակալվել է վիրաբուժական բաժնի վարիչը: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 108 դիտում

Եթե մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պետք է տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. նեռվերս չուտեք․ վարչապետը՝ ընդդիմությանը

Հայաստանում կա դատական իշխանություն, եթե մամուլի հոդվածներով գնայինք հիմա ձեզ կախաղան էինք հանել, և արտաքսել էինք Հայաստանից ընդհանրապես։ ծ Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում դիմելով ընդդիմությանը ասաց ՀՀ վարչապետը։ Նա շարունակեց․ «Բա ձեր մասին ի՞նչ են գրում մամուլի հոդվածները, ձեր մասին գրում են, որ դուք օտարերկրյա շպիոններ եք, ինչ գործ ունեք ստեղ։ … Read more

«Վեր ընգի տեղդ ասի, նեռվերս չուտես»․ Ազգային ժողովում իրավիճակը լարվեց

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանի ընթացքում իրավիճակը լարվեց։ Կառավարության անդամներն ու ընդդիմությունը միմյանց փոխադարձ վիրավորանքներ հնչեցրին։ «Վեր ընգի տեղդ ասի, նեռվերս չուտես»,- ասաց վարչապետը Գրիգորյանին։ Դրանից հետո հայտարարվեց ընդմիջում։ «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 722 դիտում

Դարձրել ենք 3 ամիս. ՆԳ նախարարը՝ ՀՀ-ում երթևեկող քաղաքացիների վարորդական վկայականների պահպանման ժամկետի մասին

ՆԳ նախարարը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ ՀՀ-ում երթևեկող քաղաքացիների վարորդական վկայականների պահպանման ժամկետին: «Ինչպես խոստացել էի, նախագիծը շրջանառության մեջ է գտնվում, այն ավարտական փուլում է, առաջիկա շաբաթների ընթացքում կուղարկենք ԱԺ: Ժամանակահատվածի առումով որոշ փոփոխություններ ենք իրականացրել. եթե նախկինում նշում էի, որ մեկ ամիս ժամանակահատվածով է հնարավոր պահպանել այն վարորդական վկայականը, որը տրվում է քաղաքացուն, երբ նա … Read more