Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակչում է

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ: Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի հենացատկի վարժությունում հավաքելով 14,683 միավոր` Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ: Նա նախորդ 3 փուլերից երկուսի հաղթողն է: Եզրափակիչները կկայանան ապրիլի 12-13-ին: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  … Read more

Ովքե՞ր են ձեր ամենալավ ընկերները. վարչապետն այցելել է Կապանի թիվ 1 հիմնանորոգված մանկապարտեզ. տեսանյութ

Կապանի թիվ 1 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի շրջանակներում ծանոթացել է իրականացված աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 377 մլն դրամ, որի 80%-ը՝ 302 մլն դրամը, հատկացրել է Կառավարությունը։ Մանկապարտեզը նախատեսված է 170 երեխայի համար: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 85 դիտում

Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում

Ապրիլի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանի շրջանակներում անդամ երկրների միաձայն որոշմամբ՝ 12-րդ դարի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր և մանկավարժ Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» («Դատաստանագիրք Հայոց») աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում (Memory of the World Register)։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, հայտը մշակվել էր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի կողմից։ … Read more

Հնդկաստանը սատարում է խաղաղության օրակարգին. Հակոբ Արշակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայան Սինգհի հետ: Կողմերը քննարկել են հայ-հնդկական միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հակոբ Արշակյանը կարեւորել է երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները՝ նշելով, որ դրանք հիմնված են դարավոր պատմության եւ փոխադարձ հարգանքի վրա: Բարձր գնահատելով երկու խորհրդարանների միջեւ արդյունավետ փոխգործակցությունը՝ ՀՀ ԱԺ … Read more

Ալիևը Անթալիայում հանդիպել է Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ

Ապրիլի 11-ին Անթալիայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ Շարաայի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ այլ մանրամասներ չհրապարակելով: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 87 դիտում

Առաջիկա օրերին կհայտնեմ դիրքորոշումս ստեղծված իրավիճակի և իմ հետագա քայլերի վերաբերյալ. Սարիկ Մինասյան

Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը սոցցանցի իր էջում հայտնում է, որ առաջիկա օրերին կհայտնի իր դիրքորոշումը ստեղծված իրավիճակի և հետագա քայլերի վերաբերյալ: «Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, կիսում եմ ձեր անհանգստությունը, նաև շնորհակալ եմ ընտրական գործընթացում և հետընտրական այս խառը իրավիճակում ձեր հավատարմության և աջակցության համար: Այս օրերին ինձ շատ եք հարցնում քաղաքական վերադասավորումների և հնարավոր զարգացումների … Read more

ՊԵԿ-ում քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու առկա խնդիրները

Պետական եկամուտների կոմիտեում օրերս ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է ունեցել «ՀՀ նավթամթերք ներկրողների ասոցացիա» հասարակական կազմակերպության և ասոցացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու առկա խնդիրները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, կարևորելով ոլորտի զարգացման հեռանկարները, անդրադարձել է Հայաստանում նավթամթերքի շուկայում ստվերային ու անօրինական երևույթների և դրանց դեմ պայքարի ու … Read more