ԱԺ-ի միջանցքներից մեկը կունենա յուրահատուկ եվրոպական ճեմուղու տեսք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

ԱԺ-ի միջանցքներից մեկը այսուհետ կունենա յուրահատուկ եվրոպական ճեմուղու տեսք: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ տեսանյութի միջոցով ցուցադրելով այն: «Սրանք 11 եվրոպական երկրների օրենսդիր մարմինների ղեկավարների կողմից ինձ նվիրաբերած ԵՄ դրոշներն են՝ իրենց ստորագրություններով, որոնք ես որպես գործընկերության, աջակցության և գնահատանքի ուղերձ եմ ընկալում Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ: Վստահ … Read more

Վարչապետը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին. տեսանյութ

ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին: Այս մասին նա հայտնել է սոցցանցերի իր էջերում և կից տեսանյութ հրապարակել: Ավելի վաղ վարչապետը հայտնել է, որ Որոտանի ճանապարհը, խմելու և ոռոգման ջրերի համակարգերը կառուցվում են: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 148 դիտում

Իլհամ Ալիևը հայտարարում է, որ չի ենթարկվի ՄԻԵԴ-ի որոշումներին. սա ընդունելի՞ է. Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ նիստում

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: «Շնորհակալ եմ, տիկի՛ն նախագահող, շնորհակալ եմ, Կոնստանտինո՛ս, այս կարևոր թեմայով հերթական գերազանց զեկույցը ներկայացնելու համար: Հարգելի՛ գործընկերներ, Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք անդրադարձել ենք Մարդու իրավունքների … Read more

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 102 մլն եվրոյի առողջապահական վարկային համաձայնագրին

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին: Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102 միլիոն եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական … Read more

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա. հայտնի է օրակարգը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի քարտուղարը: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի  «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։ «Հայկական Ժամանակ»-ը … Read more

Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների մեծ մասում անձրև, լեռներում նաև ձյուն կտեղա

Հանրապետության տարածքում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ն առանձին շրջաններում, 15-16-ը շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8 մ/վ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 11-ին` 18-23 մ/վ, 12-ին, 15-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։ … Read more

Չինաստանի ամենահայտնի պետական հիմնադրամի` «Soong Ching Ling»-ի հետ համագործակցության հուշագիր է ստորագրվել

Ապրիլի 11-ին «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի և Չինաստանի ամենահեղինակավոր պետական հիմնադրամներից մեկի՝ «Soong Ching Ling» Foundation-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ամրապնդում է երկու հիմնադրամների միջև բարեկամական հարաբերությունները՝ նպատակ ունենալով զարգացնել մշակութային ու կրթական փոխանակման ծրագրերը, ստեղծել համագործակցության հարթակ և խթանել ժողովուրդների միջև անմիջական շփումները։ Համաձայն հուշագրի՝ կողմերը պարբերաբար կազմակերպելու են փոխայցելություններ հիմնադրամների աշխատակիցների … Read more

ԼՂ ընտանիքների որոշ խմբերին ապրիլի 1-ից 40-հազարական դրամ կտրվի․ ովքե՞ր կարող են դիմել․ մանրամասներ

Կառավարությունը լրացուցիչ սոցիալական աջակցություն կտարամադրի ԼՂ բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ է հայտնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխքիների վարչության պետ Արտակ Հարությունյանը։ Ովքե՞ր կարող են դիմել. աջակցությունից կարող են օգտվել  ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն բնակվում համայնքային/պետական … Read more

Պատերին՝ բորբոսներ, կոռոզիայի հետքեր. պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչները, վերահսկողություն իրականացնելով «Այգ գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն), հայտնաբերել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ, որոնք անհամատեղելի են սահմանված նորմերի հետ: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Ի մասնավորի՝ – պանրի արտադրամասի արտադրական տարածքի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից. – պատերին … Read more